Այ անպատասխանատու, դու հասկանո՞ւմ ես՝ ինչ ես անում. Կարեն Վրթանեսյան — ingablog


Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էն պաշտոնյային, որ պատասխանատվությունը փորձում է պետության վրայից գցել, սլաքներն ուղղելով դեպի շարքային քաղաքացին, թե բա պիտի ինքնամեկուսացվեք…


Դու, երբ որպես պետության ներկայացուցիչ, մի ամիս է մարդկանց ասում ես, թե այդ վիրուսն այդքան էլ վտանգավոր չէ ու նույնիսկ քո Նիկոլն այսօր հայտարարում է հանրահավաքին, թե բա՝ «գրիպի պես բան ա», ու ծիծաղելով՝ է՛լ թթի արաղ, էʹլ եսիմ ինչ…

Դու հա՛մ մարդկանց արխայնացնում ես, թե անհանգստանալու բան չկա, հա՛մ ասում ես, թե պիտի վտանգը գիտակցեն ու ինքնամեկուսացվեն, բա չե՞ս մտածում, որ սկզբում մարդկանց կյանքի հետ ես խաղում, իսկ հետո քաշվում ես ղրաղ։


Այ անպատասխանատու, դու հասկանո՞ւմ ես՝ ինչ ես անում»:

Сообщение Այ անպատասխանատու, դու հասկանո՞ւմ ես՝ ինչ ես անում. Կարեն Վրթանեսյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin