>

168.am-ի տեղեկություններով` Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ հանգստյան տունը, Սպորտբազան, Գրողների միության հանգստյան տունը Առողջապահության նախարարությունն այսօր վերցրել է իր տնօրինման տակ:


Սրանք բոլորը պետական կառույցներ են, այդ թվում` Սպորտբազայի մի մասը, ու 3-ը միասին կարող են ընդունել շուրջ 600-700 հոգի մարդ։








Մեր աղբյուրները հաստատում են, որ հյուրանոցների տնօրինությանը հրահանգված է հյուր չընդունել ու բոլոր աշխատողներին արձակուրդ ուղարկել վաղվանից։


Ըստ մեր աղբյուրների` մյուս օրվանից այդ տարածքները դառնում են կարանտինային գոտի։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Առողջապահության նախարարությունից։



Նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկությունը սուտ է։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->