>


armtimes.com-ը գրել է.

Մարտի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը…




Քոչարյանի զոհերը




Փոխվարչապետն ասել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Հերթական անգամ հավաքվել ենք կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի մեր նիստին, ու բոլորդ գիտեք, որ ունենք ևս մի քանի դեպք՝ արձանագրված երեկ: Նաև վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է: Նրանք նույնպես կարանտինային պայմաններում կպահվեն մոտակա 14 օրերը…


Մենք ունենք ևս մեկ թռիչք կիրակի օրը, որը կազմակերպում է ՀՀ կառավարությունը՝ «Արմենիա միջազգային օդանավակայանների» ու հայկական ավիափոխադրողներից մեկի հետ: Կարծում եմ նաև կքննարկենք այն հարցը, թե ինչ միջոցառումների կարիք կլինի այն անձանց դեպքում, որոնք այդ թռիչքով վերադառնում են Հայաստան, ու կկայացնենք որոշումներ…

Կարծում եմ նաև՝ պետք է անդրադառնանք որոշակի պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը կամ ավելի կոնկրետ հասկանանք, թե ինչպես կարող ենք ապահովել տնային մեկուսացման մեջ գտնվող անձանց փաստացի մեկուսացման արդյունավետությունը…

Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս բոլոր երկիր մուտք գործողներին մեկուսացնել ու կարանտինային գոտում պահել, և դա ֆիզիկապես անհնար է: Բայց տնային մեկուսացման մեջ գտնվողների վերահսկողությունն իրականացնելու համար կարծում եմ՝ այդ քննարկումն այսօր այստեղ պետք է տեղի ունենա, ու կրկին պետք է որոշումներ կայացնենք այդ առումով»…


Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով արտաքին ու ներքին միջոցառումներին վերաբերող հարցեր, վարակի տնտեսական ազդեցությունները, ինչպես նաև իրավիճակի հավանական զարգացումների սցենարները…

Որոշվել է, որ կիրակի՝ մարտի 15-ին, Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի…

Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է Արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ…

Փոխվարչապետի կողմից հանձնարարվել է բոլոր պետական գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները…

armtimes.com писав:
12 березня віце-прем’єр-міністр РР Тігран Авінян очолив засідання Комісії з координації запобігання коронавірусу у Вірменії. Про це повідомляє прес-служба уряду Вірменії …
Віце-прем’єр-міністр сказав:
«Привіт, шановні колеги,
Ми знову зустрілися на нашому засіданні Коронавірусної комісії з попередження, і ви всі знаєте, що у нас вчора було зафіксовано ще кілька випадків. Також було ізольовано 57 осіб, які мали прямий контакт з носіями вірусів. Вони також будуть утримуватися в карантині протягом наступних 14 днів …
У нас є ще один рейс у неділю, організований урядом Вірменії з Міжнародними аеропортами Вірменії та одним із вірменських авіаперевізників. Я думаю, ми також обговоримо, які заходи будуть потрібні у випадку повернення до Вірменії тим рейсом, і ми приймемо рішення …

Сообщение Մեկ րոպե առաջ. արտահերթ որոշում. Ժողովրդի ձայնը տեղ հասավ. Կառավարությունը չափազանց կարևոր նոր որոշում է ընդունել появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->