>

Կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձինք Sputnik Արմենիայի տվյալներով` տեղավորվել են Ծաղկաձորի 5 աստղանի «Գոլդեն փելես» հյուրանոցում:

Առողջապահության նախարարությունն այս տեղեկություններն առայժմ չի հաստատում։

Պաշտոնապես նշվում է միայն, որ վարակակիրների հետ շփում ունեցած մարդիկ գտնվում են հատուկ «կարանտինի վայրում»:




Քոչարյանի զոհերը

Եվ այսպես, դատելով պաշտոնական լրահոսով հայտնված թվային տվյալներից, մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։


Նրանցից 31-ը «Գոլդեն փելես» հյուրանոց էր տեղափոխվել դեռ մարտի 1–ին` 2 շաբաթ ժամկետով։ Այսինքն` մինչև մարտի 14-ը։





Ընդ որում, մինչ կարանտինային գոտուց ազատ արձակելը, մարտի 13-ին նրանք դարձյալ կորոնավիրուսի թեստ կանցնեն` վերջնականապես համոզվելու համար, որ վարակակիր չեն։

Մյուս մեկուսացվածները Ծաղկաձոր են տարվել երեկ և այսօր` մարտի 11-12–ին։ Ընդ որում, 10 մարդ` մարտի 11-ին, 57-ը` մարտի 12-ին։

Նշենք, որ «Գոլդեն փելես» հյուրանոցը 120 համար ունի։ Մեկուսացված անձինք այնտեղ ապրում են յուրաքանչյուր սենյակու մեկ հոգի սկզբունքով` բացառելով շփման ու վարակվելու բոլոր հնարավորությունները։

Անգամ սնունդը նրանց բաժանում են սենյակների մուտքի մոտ, հատուկ համազգեստ հագած անձանց միջոցով։


Բայց դատելով մամուլում այսօր տարածված ու առայժմ ո՛չ հաստատված, ո՛չ էլ հերքված լուրերից, մեկուսացվածների թիվն առաջիկա օրերին կարող է կտրուկ ավելանալ։

Բանն այն է, որ կորոնավիրուսով հիվանդներից մեկն Էջմիածնի բնակիչուհի է, որը 10 օր առաջ է Հայաստան ժամանել և հասցրել է

մասնակցել հուղարկավորության և նշանադրության արարողությունների, մյուսը դպրոցում բուժքույր է, որը դպրոց է գնացել աշխատանքի ու շփվել աշակերտների ու ուսուցչական կոլեկտիվի հետ։

Իսկ երրորդը իտալացի մասնագետ է, որն աշխատում է Հայաստանում ու հայրենիքից վերադառնալուց հետո շփում է ունեցել «Թումո» կենտրոնի



երեխաների ու ՏՏ ոլորտի այլ մասնագիտական հիմնարկների աշխատակիցների հետ։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան.

վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:

Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։

Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան).

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։

Նրանց ով լինելու վերաբերյալ տեղեկություն առայժմ չկա։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է միայն, որ նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

Сообщение «Գոլդեն փելես» հյուրանոցը 120 համար ունի, որից 98-ը արդեն զբաղեցրած. Նոր մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->