>

Դեռևս ամիսներ առաջ հանրային լայն շրջանակներին հայտնի դարձավ, որ երգչուհի Նունե Եսայանը մոսկովյան մենահամերգ է նախատեսել իրականացնել գարնանը: Նրա քաղաքական ակտիվության և արտահայտած կարծիքների պատճառով շատ քաղաքացիներ սոցցանցերում և այլուր հորդորներ էին տարածում սպասվելիք մենահամերգը բոյկոտելու մասին, սակայն Նունե Եսայանը վերահաստատեց իր համերգի կայացման լուրը՝ նշելով, որ իր երկրպագուներն անդավաճան են:




Քոչարյանի զոհերը

Այսօր արդեն երգչուհին սոցհարթակներում իր պաշտոնական էջով տեղեկություն է տարածել, որ նախատեսված համերգը չեղարկվում է, սակայն պատճառը ոչ թե քաղաքացիների բոյկոտն է, այլ Մոսկվայի քաղաքապետի երեկ կայացրած որոշումը: Մոսկվայի քաղաքապետը որոշմամբ արգելել է առաջիկայում արգելու է քաղաքում մարդաշատ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը:





Ելնելով այս հանգամանքից էլ՝ հետաձգվել է նաև նախատեսված ապրիլյան համերգը: Երգչուհին խոստացել է հավելյալ տեղեկություն տալ, եթե ապրիլյան հետաձգված համերգի կայացման համար ինչ-որ նոր որոշում կայացվի:


Քանի որ նախատեսված համերգը լինելու է մոսկովյան ամենամեծ դահլիճներից մեկում, ապա դրա կայացման համար լրացուցիչ թույլտվություն է հարկավոր:

Сообщение Նունե Եսայանի մոսկովյան մենահամերգը հետաձգվել է. երգչուհին խոսել է պատճառների մասին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->