>

Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է…Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես. Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ.

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես

Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:

Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.




Քոչարյանի զոհերը

Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ:

Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝

… Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:


Երգերիս մեջ — դու գիտե՞ս — ինձ ոչ ոք չի ճանաչում՝





Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս:

Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.

Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.

Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,

Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:

Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,

Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.


Կյանքս թողած անհունում — ես երգել եմ սերը խոր

Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.

Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.

Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,

Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:

Գուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,

Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…



— Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս

Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ,

Աղմկում է որպես խուլ ու հեռավոր մի քամի,

Աղմկում է մինչև լույս, գանգատվում է վարանոտ

Ու ժամերն է հաշվում իմ, վայրկյանները մի առ մի։

Գիշերի մեջ լռանիստ աղմկում է անորոշ,

Խո՜ւլ ծփում է իմ սրտում, և ուղեղում, և հոգում.

Ու թվում է, թե նրա երգը ուրի՜շ, մի՛ ուրի՜շ

Աշխարհից է մոտենում հեռուներին իմ հոգու։

Զարթնում է մեջս հանկարծ հազարամյա մի քաոս,

Ծփում է հորդ, տարուբեր, օվկիանի պես վարար,

Ժամանակի պես անդեմ, մշտահոլով, մշտահոս,

Զառանցանքի պես շփոթ, ու անհաստատ, ու խավար։

Сообщение Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է…Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես. Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->