>

«Քանի որ այս վիրուսը լիբերալ միջավայր է սիրում, ապա ծնկի բերելու մի ճանապարհ կա». Դավիթ Սանասարյան




Քոչարյանի զոհերը

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՎԾ՝ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը։




«Քանի որ այս վիրուսը լիբերալ միջավայր է սիրում, ապա ծնկի բերելու մի ճանապարհ կա. պետք է դրսևորել ավտորիտար միջոցներ. փակել, սահմանափակել, արգելել, ընդհատել, հետաձգել, ինչպես անում են հաջողված փորձ ունեցող երկրները, այլապես հետո գլխներիս ենք տալու։

Համաճարակի վտանգից զատ մենք մի այլ խնդիր էլ ունենք, որը պետք է բոլորով հաղթահարենք. մենք պետք է սովորենք ճգնաժամային իրավիճակներում համապատասխան կարգուկանոնի պայմաններում ապրելուն։ Նման իրավիճակներում կազմակերպվածության փոխարեն ծաղրելն ու մեծախոսելը վատ բանի մասին են խոսում։


Մենք սովոր ենք դանակը ոսկորին հասնելուց հետո ուշքի գալու հազարամյա ապրելակերպին, մեզ կորոնավիրուսները մինչև չսպանեն մենք չենք համախմբվի հանուն հաղթահարման։


Եթե այլ երկրներն իրենց կարող են թույլ տալ որոշ ճոխություններ, ապա մենք պետք է ինչ գնով էլ լինի մի քայլ շուտ կանխարգելենք համաճարակի մեր տներ մտնելը։

Հետևե՛ք համաշխարհային կանոններին, առողջ եղեք»։

Сообщение «Քանի որ այս վիրուսը լիբերալ միջավայր է սիրում, ապա ծնկի բերելու մի ճանապարհ կա». Դավիթ Սանասարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->