>

Հ.գ. լավ երկար ա ստացվել, ով ուզում ա կարդալ, հարմար տեղավորվեք:
Ուրեմն, հունվարի 21ի վաղ առավոտյան չինացի ընկերներիցս մեկը ինձ գրեց, որ երկրում լուրջ համաճարակային վիճակա, տնից դուրս չգանք, զգոն լինենք… առաջին մի քանի օրը սարսափելի պանիկա էր մոտս, որովհետև Սոֆիս նախորդ գիշերվանից ջերմում էր… հիվանդանոցում աշխատող մեր մյուս ընկերը ասաց` հանկարծ չբերեք հիվանդանոց երեխուն, լիքը մարդ կա` բոլորը հիվանդ…. մի խոսքով, էլ չպատմեմ, թե ինչ ապրումներ ու վախեր ենք ունեցել մոտ մի շաբաթ, մինչև ձագս առողջացավ(ատամիկ էր հանում): Ու մենք որոշեցինք համընդհանուր կարանտինի մեջ ինքնամեկուսանալ տանը։ Արդեն մոտ 2 ամիս բացարձակ տնից դուրս չենք եկել երեխեքն ու ես. Հայկն էլ շաբաթը մի քանի անգամ` սնունդ առնելու ու տուն անմիջապես: Հա, անտանելի դժվար էր, անտանելի հոգնեցնող թե հոգեպես, թե ֆիզիկապես, ու օրական տասնյակ մեսիջներին, թե ոնց ենք դիմանում, միակ պատասխանս էր` դրական ենք տրամադրված, պանիկայի մեջ չենք, անում ենք էն ամենը, ինչ մեզ հրահանգվում ա մասնագետների կողմից, ու վերջ……
Ընկերներ, սիրելիներ, հարգելիներս, ծանոթներ, անծանոթներ, մի խոսքով` Ժո~ղո~վուրդ ջաաան, միակ բանը, որ էսօր կփրկի Հայաստանը, դա ամեն մի անհատի կողմից սեփական էգոյին զուգահեռ սոցիալական պատասխանատվության մակարդակը բարձր պահելն ա…. ինչ ա նշանակում կարանտինի երկրից գալ, ունենալ բոլոր ախտանշանները,չգնալ բժշկի, ասելով` հո տղուս նշանդրեքը հարամ չեմ անելու….կատարյալ էգոիզմ ու անգրագիտություն տվյալ կնոջ կողմից, որը Աստված չանի, բայց կարա դառնա ՀՀ-ում համաճարակի սկիզբ….
Հիմա ստորև կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին էս երկու ամսվա ընթացքում, իրազեկվածությունը հազարապատիկ ավելի ուժեղ զենք ա, քան բժշկական դիմակը: Եվ այսպես.




Քոչարյանի զոհերը
  • Տվյալ վիրուսը(Covid-19) ապրում ա մետաղական մակերեսի վրա 6-12ժամ, կտորի, հագուստի վրա` 6-9ժամ, հեռախոսի եւ ցանկացած սենսորային էկրանի վրա` 94ժամ` 4օր։ Հետևաբար` դրսում ցանկացած մետաղական մակերեսի աշխատեք դիպչել անձեռոցիկով, մարդկանցից քայլել որոշակի հեռավորության վրա, ամեն տուն մտնելուց հեռախոսը ախտահանել ալկոհոլով։
    Լվացվելու ու ձեռքերի հիգիենայի շուրջ չեմ խոսում, օրական 100000անգամ ասվում ա…
  • Հազալիս ու փշտալիս բերանը փակել միայն անձեռոցիկով, հատկապես երբ հասարակական վայրում եք: Ձեռքով կամ արմունկով փակելը գրեթե անարդյունք ա:
  • Ունեցեք ձեր ջրի տարրան(շիշ, թերմոս,…), եւ այն թող լինի ձեզնից անբաժան` հեռախոսի պես խմեք ջուր ամեն 10-15 րոպեն մեկ։
  • Օրը մի կամ երկու անգամ աղաջրով ողողեք կոկորդը, էստեղի բժիշկները պնդում են, որ եթե անգամ վիրուսը նոր ա մտել օրգանիզմ ու դեռ կոկորդում ա, աղաջուրը ոչնչացնում է այն:
  • Դեղատներում չկա ալկոգել, ոչինչ, սովորական օղին ավելի լավ ա ախտահանում, իսկ տանը եղած ժամանակ լավագույնը օճառն ու ջուրն են:
  • Վիրուսը մահացու ելք ա ունենում հիմնականում խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, ինչն էլ վտանգավոր ա հայերի համար, ազգս շատ անառողջ ա, ցավոք
    Հիմա ամենակարևորի մասին. կոնկրետ դեղամիջոց չկա, պատվաստանյութ չկա, բոլոր բժիշկները միաբերան հորդորում են` աշխատեք ձեր իմունիտետը բարձր պահել: Ինչպե°ս. սննդի հիմնական մասը թող լինի ոչ թե շաուրման, այլ միրգն ու բանջարեղենը, թարմ: Ի°նչն է թուլացնում իմունիտետը. սթրեսը, վատ տրամադրությունը, վեճերը, խուճապը, վախերը, ցանկացած տեսակի անհաշտությունը ինքդ քո կամ ուրիշի հետ:

Հուսով եմ օգտակար էր գրառումս: ապրեք համերաշխ, ժպտացեք ապատեղեկատվությանը, իսկ ինքներդ զինվեք ճշմարիտ ինֆորմացիայով ու դրական, չէ, գեր-դրական տրամադրվածությամբ` չթուլացնելով զգոնությունը եւ հիշելով սեփական պատասխանատվության մասին` որպես հասարակության մասնիկ:
#ԱռողջությունԲոլորիս






Сообщение «Կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին»․ 2 ամիս Չինաստանում կարանտինի մեջ եղած հայուհին կիսվում է ինֆորմացիայով появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.




Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->