>

Կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելուց հետո լիակատար առողջացման համար մինչեւ 6 շաբաթ է անհրաժեշտ։ Այսպիսի կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով գործադիր տնօրեն Մայք Ռայանը։


Ինչպես գրում է CNN-ը, ԱՀԿ մասնագետները հիշեցրել են, որ դեռեւս չկան կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ, սակայն պատշաճ խնամքի եւ բուժման դեպքում վարակվածները կարող են առողջանալ։







Քոչարյանի զոհերը

«Այդ հիվանդությունից առողջանալու համար մինչեւ վեց շաբաթ կարող է պահանջվել։ Մարդկանցից, որոնք տառապում են շատ ծանր ձեւից, կարող են ամիսներ պահանջվել առողջանալու համար»,- ասել է Ռայանը։


Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսն արդեն 4382 կյանք է տարել։ Մահացածների մեծ մասը (3158) Չինաստանում են եղել։ Մահացածության դեպքերով երկրորդ տեղում Իտալիան է, այնուհետեւ՝ Իրանն ու Հարավային Կորեան։

աղբյուր


Сообщение Որքան ժամանակում կորոնավիրուսով վարակվածը կարող է առողջանալ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->