Ժամեր առաջ Էդ. Մարուքյանի հնչեցրած կոչ-առաջարկին արդեն արձագանքող ֆինանսական կազմակերպություններ են եղել: Առաջին արձագանքը «Մոգո» ֆինանսավարկային կազմակերպությունից է:
Քոչարյանի զոհերը
«Մոգոն» հետևյալ հայտարարությունն է տարածել.
«Մոգո» ՈՒՎԿ-ն, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը, ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է անհրաժեշտության դեպքում վերանայել վարկերի գրաֆիկները՝ մարտ ամսվա մարումները տեղափոխելով ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների:
Կազմակերպությունը նաև տեղեկացնում է, որ վարկային վերաձևակերպումների համար քաղաքացիները ստիպված չեն լինի վարկային կազմակերպության գրասենյակ հասնել. նրանք կարող են այդօրինակ խնդիրները լուծել նաև տնից՝ հեռախոսազանգերի միջոցով: Սա արվում է, որպեսզի հնարավորինս նվազեցվի մարդկային հոծ զանգվածների կուտակումները գրասենյակներում և բանկերում, ինչպես նաև նվազագույնի հասցվի մարդկային շփումները:
Էդ. Մարուքյանը, արձագանքելով «Մոգո»-յի հայտարարությանը, հույս է հայտնել, որ առաջիկայում մյուս ֆինանսական և բանկային կազմակերպությունները ևս կանսան հնչեցված առաջարկ-կոչին և մի որոշակի ժամանակահատվածով կսառեցնեն վարկային ամսեկան մարումները:
Сообщение «Մոգոն» մեկ ամսով կասեցրել է վարկային մարումները. Վարկառուները մարտի մարումները կարող են տեղափոխել ապրիլ появились сначала на Like INFO.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն