>

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսի թեմային։ Նա գրել է.




Քոչարյանի զոհերը

«Չինաստանը նոր հիվանդանոց կառուցեց ու մի քանի միլիարդ ծախսեց, Կանադան 2 մլրդ տրամադրեց կորոնավիրուսի դեմ պայքարին։ Իսկ որևէ մեկը գիտի՝ մեր կառավարությունը պահուստային ֆոնդից գումար հատկացրե՞լ է, թե՞ ոչ։ Չգիտի, որովհետև չի հատկացրել։





Ավելին, վերջին բրիֆինիգի ժամանակ Արսեն Թորոսյանն ասում էր, որ դիմակների նոր խմբաքանակը չկա, որովհետև գինը թանկ է եղել։ Այսինքն, պարգևավճարների համար փող կա, իսկ դիմակների համար չկա, որովհետև թանկ են։


Որևէ մեկը տեղյա՞կ է, թե Նորքի ինֆեկցիոնում ինչ վիճակ է։ Հիշեցնեմ, որ այստեղից որևէ կադր չկա։ Արսեն Թորոսյանի հրամանով հաստատությունը ինֆորմացիոն մեկուսացման մեջ է այն պարզ պատճառով, որ այնտեղ խայտառակ վիճակ է և չեն թույլատրում նկարահանել, որ խայտառակ չլինեն։

Եվ ամենակարևորը. որքան հասկանում ենք, իշխանությունը խուճապը կառավարելու նպատակով որոշել է աստիճանաբար հայտնել վարակվածների քանակը։ Այսինքն, այս պահին իրենք ավելին գիտեն, քան մնացած բոլորը։ Բայց հենց ոչ թափանցիկությունն է բերում ասեկոսեների ու լեգենդների։



Ու փոխանակ, ամեն ժամը մեկ լինեն բրիֆինգներ, ամբողջ ինֆորմացիան տրամադրեն հասարակությանը, Արսեն Թորոսյանը որոշել է դոզավորված այն մատուցել, իսկ իշխանության արբանյակներն էլ ուշադրությունը շեղում են ածանցյալ թեմաներով՝ դոլար-դրամ կուրս կամ բանկերի վարկերի հետաձգում։

Սա չափազանց վտանգավոր է և՛ հանրային տրամադրությունների համար, և՛ վիրուսի տարածումը կանխելու համար։ Կա՛մ պետք է փոխեն աշխատաոճը, կա՛մ պատասխանատվություն կկրեն համաճարակի կառավարումը միտումնավոր ձախողելու համար»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->