>

24News-ի թղթակցին հաջողվել է նկարահանել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ստուգման համար հերթի մեջ կանգնած այցելուների գանգատներն ու ստուգող բժշկի ցուցումները։


Հերթի մեջ կանգնածների թվում է եղել մի երիտասարդ, որը նախկինում շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված իտալացու հետ․ նա ուղարկվել է մանրակրկիտ բուժզննության։







Քոչարյանի զոհերը

Այն հիվանդները, որոնք ուղղակի շփում չեն ունեցել վարակվածների ու նրա շփման շրջանակի մարդկանց հետ, ուղարկվել են տուն։


«Էստեղ գտնվելով՝ ավելի մեծ ռիսկի եք ձեզ ենթարկում», -ասել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժաշխատողը։

Նշենք, որ 24News-ի թղթակիցը ևս գանգատներով դիմել էր 18-րդ պոլիկլինիկա, ջերմաչափում անելուց և թոքերը լսելուց հետո նրան հորդորել են գնալ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։


«Նորք»-ում, սակայն, կորոնավիրուսի թեստսվորման անհրաժեշտություն չեն տեսել և խորհուրդ են տվել բուժումը շարունակել պոլիկնինիկայի բժշկի վերահսկողությամբ։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->