>

Երեկվանից Ծաղկաձորում մեկուսացվածների թիվն ավելացավ, իսկ պատճառը հայտնի նշանդրեքն էր: Նշանդրեքին հարսի կողմից որպես խնամի մասնակցաց մինը, որ ևս մեկուսացվել է, պատմում է, որ ինքնազգացողության փոփոխություն չունի, բայց անվտանգության նկատառումներից ելնելով հիմա մեկուսացման մեջ է:




Քոչարյանի զոհերը

Նրանից բացի մեկուսացման մեջ են նաև նրա ընտանիքի մյուս անդամները, ովքեր մասնակցել են նշանադրությանը: Կինն ասում է, որ նշանադրության ժամանակ ընդհանրապես ոչ մի նշան չեն զգացել, որ փեսայի մայրը առողջական խնդիրներ ունի:






Փեսայի մոր, հոր և զարմիկի մոտ արդեն իսկ հաստատվել է վիրուսի առկայությունը: Մյուս կասկածյալները դեռևս մեկուսացման մեջ սպասում են իրենց արդյունքներին:

Մեկուսացման մեջ գտնվող կինը պատմում է, որ երեկվանից առհասարակ հյուրանոցի՝ իրենց հատկացված սենյակից ոտքերը դուրս չեն դրել, քանի որ մշտապես գտնվում են տեսախցիկների հսկողության տակ: Հենց դուռը բացում են, միջանցքում տեղադրված տեսախցիկները ֆիքսում են իրենց շարժը, և նրանք հանդիմանական զանգեր են ստանում:



Կինը վստահեցնում է, որ իրենց ցանկացած զանգին ու պահանջին արագ արձագանք է լինում:

Сообщение Ի՞նչ է պատմում Ծաղկաձորում մեկուսացված Էջմիածնի բնակչուհին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->