>

Անահիտ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Սա էլ իմ պատմությունը։

Միլանում շտապօգնության սիրենաները լսելը, հատկապես ցերեկով շատ սովորական բան է։ Բայց սկսած Փետրվարի 22-ից, ամեն գիշեր շտապօգնության մեքենաների ձայներ էի լսում, որոնք օր օրի շատանում էին։ Գիշերը ժամը մեկ արթնանում էի ձայներից ու ինքս ինձ հանգստացնում, որ դա սովորական է Միլանի համար։

loading...



Միլանում համալսարանները, դպրոցները փակվեցին Փետրվարի 22 -ին։ Դա արդեն նշան պետք է լիներ մարդկանց համար, որ այլ հավաքատեղիներ այցելելու կարիք չկա։ ԲԱՅՑ ՉԷ, դուրս էի գալիս փողոց, սրճարանները լիքն էին, մարդիկ անզգուշություն էին ցուցաբերում ու անլուրջ վերաբերում զգուշացումներին։ Ես ինքս խուճապահար չեմ եղել, ուղղակի հետևել եմ կաննոներին ու չեմ այցելել փակ տարածքներ, դե բացի սուպերմարկետից։ Ոչ էլ սուպերարկետ եմ դատարկել Մտնում էի սուպերմարկետ մասկայով՝ չնայած չհավատալով դրա ուժին ու ձեռնոցներով։ Հիշում եմ նույնիսկ երկու հոգի, ովքեր ինձ մատնացույց արեցին քմիծիծաղով։





Դե տեղական իշխանություններից եկող զգուշացումները հստակ էլ չէին, չկային ավելի շուտ, փակվում էին ինչ-որ հաստատություններ, բայց չէր ասվում մարդկանց «դուրս մի՛ եկեք, մի՛ շփվեք․․․» ։ Ով որ հասկանում էր, կրճատում էր իր շփումները ու դուրս էր գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ով որ էլ չէ, ինքը վստահ պոտենցիալ վարակվող էր ու վարակակիր։

Փետրվարի 21-ին, Երբ Միլանից մի ժամ հեռավորության վրա գտնվող Լոմբարդիայի վարչական շրջանի Լոդի նահանգի Կոդոնյո, Կաստիլիոնե Դ՛Ադդա և այլ քաղաքներ փակվեցին և դարձան կարմիր զոնա, որը նշանակում է, որ այնտեղ շատ վատ էր վիճակը և վարակվածների թիվը շատ էր, ասում էին, որ Միլանում մի մաշկաբան կա վարակված։ Հետո փետրվարի վերջ նոր սկսեցին գրել, որ երկու հոգի վարակված կա Լա Սկալա թատրոնից (իտալացիները պարտադիր նշում էին, որ վարակվածներից մեկը տենոր է ), ապա պարզվեց, որ Palazzo di Giustizia-ից (Միլանի վերաննքիչ դատարան) երկու հոգի վարակված կա։

Ես շատ ուշադիր հետևել եմ իտալական նորություններին և հենց Միլանի վերաբերյալ տեղեկությունները բացարձակ սահմռկեցուցիչ չէին մինչև փետրվարի վերջ, բայց կարծում եմ, որ վարակվածների թիվն անհամեմատ շատ էր, ու կամ չէին հայնտում կամ էլ ուղղակի դեպքերը մինչև փետրվարի վերջ չէին բացահայտվում ու ժամանակ էր պետք, որ սիմպտոմները դրսևորվեին, որ բացահայտվեր էդ ամենը։ Նաև փորձում էին Միլանը չփակել քաղաքապետի milanononsiferma -ով։ Լավ գաղափար էր իրականում, բայց մարդիկ սխալ էին ընկալում, մտածում էին, որ անիմաստ պանիկա է ու «Միլանը չպետք է փակվի-ով» շարունակում էին հաճախել սրճարաններ ու բաց չթողնել ապերիտիվոները։ Ստացվեց, որ գաղափարը հակասում էր զգուշավորության կանոններ պահպանելուն։ Ու ոնց կարող էին Միլանում վարակվածներ չլինեին, եթե բոլոր էդ հարակից քաղաքներից շատ մարդիկ ժամանում էին Միլան աշխատելու կամ սովորելու կամ ուղղակի ուրբաթյան ապերիչենա անելու։ Անհավատալի էր ուղղակի․․․


Էս պահին Երևանն ինձ հիշեցնում է Միլանը Փետրվարի 21-ց սկսած։ Անլրջություն, տրոլլինգ, խելոք մտքեր, կորոնավիրուսաքաղաքական վերլուծություններ։ Գիտեմ, որ մինչև մարտի 8-ը, մինչև Լոմբարդիայի կարմիր զոնա դառնալն էլ շատ հարավային իտալացիներ թեթև էին վերաբերում եղածին։ Լավ մի՞թե էնքան հիմար կարող ենք լինել, որ կրկնենք նույն սխալները։

Մենք մի շաբաթ ենք հետ այս ամեն ինչ, եթե չլինեն կոշտ որոշումներ փակելու բոլոր տեսակի հավաքատեղիները և չլինեն հստակ հորդորներ մարդկանց դուրս չգալու ու չշփվելու։



Ինձ ասեք паникер, բայց նախնընտրում եմ էս պահին լինել հենց паникер, քանի որ տեսել եմ, որտեղից ուր հասավ Լոմբարդիա ռեգիոնը երկու-երեք շաբաթում։ Ինձ մոտ կրկնություն ա պարզապես, déjà vu ու ես արդեն այլ ընկալում ունեմ իրավիճակի վերաբերյալ։

ՏԱՆԸ ՄՆԱԼԸ այսուհետ սոցիալական պատասխանատվության բարձրագույն դրսևորում է
և ԱՄՈԹ չի հայտնելը, որ վարակված լինելու կասկածներ ունես։

Հուսամ, որ էլ կարիք չի լինի էսպիսի գրառումներ անելու, բայց կանեմ էնքան մինչև զգամ, որ փոփոխություն կա։

Էս թվերը նորից էստեղ թողնեմ, գուցե մի բան ասի…


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin