>

Վատագույն կանխատեսումներով Հայաստանում կորոնավիրուսով կարող է վարակվել բնակչության 10-15%-ը։


Մահվան ելքով դեպքերն ամենաանկազմակերպ ու թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրներում կազմել են 4-5%։ Մի խոսքով՝ 2 միլիոնից 15 հազարը լուրջ սպառնալիքի տակ են։








Դե, հիմա՝ էսօրվանից սկսած, համարեք, որ հենց դուք եք այդ 15 հազարից մեկը (Նիկոլի ականջը կանչի) և պահպանեք որոշակի կանոններ՝ հաճախ լվացվեք, կրեք դիմակ, պաչ-պռոշտին թարգեք, փողոցում կամ այլ վայրերում պահպանեք նվազագույնը մեկ մետր դիստանցիա։

Չեմ ասում՝ դա լրիվ կփրկի իրավիճակը, բայց էդ 15,000 թիվը հնարավոր է մի քանի անգամ կրճատել։


Հիշեք, որ վիրուսը ամենազոր չէ, մարդիկ վերջ-առաջ կստեղծեն թե՛ պատվաստանյութը, թե՛ դեղամիջոցը, հայավարի փորձեք ժամանակ շահել ու ֆռռցնել վիրուսին, էսքան բան, առողջ եղեք․․․



Պանիկայի մեջ մի ընկեք, միևնույն է, այն չի օգնում, առավելագույնը, որ կստանաք շատ վախենալու արդյունքում, ինֆարկտն է կամ շաքարը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.khalatyan.3


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->