Lragir.am-ը գրել է․
Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով հանձնաժողովի այսօրվա նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մինչեւ մարտի 23-ն ուսումնական հաստատությունները փակելու մասին․․․
Քոչարյանի զոհերը
Արտակարգ կամ էլ հատուկ այլ ռեժիմի մասին չի հայտարարվել: Փաշինյանը նշել է, որ դեռ չի տեսնում, թե ինչպես կարելի է կանխել վիրուսի տարածումը․․․
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է եւս երկու վարակման դեպքի մասին: Այժմ Հայաստանում պաշտոնապես կորոնավիրուսով 8 վարակակիր կա․․․
Մի շարք երկրներում արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել, որը պետական միջամտություն եւ մեծ ռեսուրսներ է պահանջում: Օրինակ, Եվրոպան ու ԱՄՆ-ն մեծ միջոցներ են հատկացրել տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու համար․․․
Այսօր Գերմանիայի Բունդեսթագն օրենք է ընդունել, որով աշխատողներն իրավունք են ունենում պահպանել իրենց աշխատավարձը, եթե աշխատանքի չգնան․․․
Վրացական բանկերը հայտարարել են, որ վարկերի մարման ժամկետը երկարացնում են 3 ամսով: Նման կոչով են հանդես եկել նաեւ հայ քաղաքական գործիչները․․․
Սա շատ կարեւոր է, եթե արտակարգ դրություն հայտարարվի, որովհետեւ Հայաստանի բնակչության վարկային բեռը մեծ է, եւ եկամուտների մեծ մասն ուղղվում է վարկերի մարմանը: Արտակարգ ռեժիմի դեպքում կարեւոր է մարդկանց սննդի ու դեղերի համար գումար թողնել․․․
Մարդկանց գումարի մի մասն էլ ուղղվում է կոմունալ ծառայություններին: Հայաստանում նույնպես հնչում են կոմունալ վճարները հետաձգելու կոչեր․․․
Այդպիսով, կառավարությունը պետք է պատրաստ լինի առնվազն երեք քայլի՝ ապահովի մարդկանց աշխատավարձը, եթե անգամ ստիպված լինեն աշխատանքի չգնալ, պայմանավորվել բանկերի հետ վարկերի երկարաձգման շուրջ ու հնարավորություն տալ հետաձգել կոմունալ վճարումները․․․
Սրան զուգահեռ պետք է պարենի ու դեղերի անհրաժեշտ պաշար ապահովել․․․