Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի. Նիկոլ Փաշինյան — ingablog

Հայաստանում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



«Այս պահի դրությամբ մեր 18 ախտորոշված դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքին առնչվող դեպքերն են, և մենք որոշակի կարծիք ունենք, որ այս պահի դրությամբ մեզ հաջողվել է մեկուսացնել այդ նշանդրեքի մասնակիցներին ու նրանց շրջանակը:


Մեկուսացված է մոտ 200 մարդ, բայց այստեղ 100%-ով վստահություն ունենալ չի կարելի, և այս առումով մենք ամենառիսկայինը համարում ենք Էջմիածին քաղաքը»,- ասաց Փաշինյանը:

«Նոր ախտորոշումները մեկուսացված շրջանակից են։ Առաջին պացիենտի թեստը, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս մարտի 1-ին, բացասական է եղել։


Եթե կրկնակի թեստի արդյունքը նորից բացասական լինի, առաջին պացինետն առողջացումով դուրս կգրվի»։



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin