>

Լրագրող Թագուհի Ասլանյանը գրել է․

Ընկերներ ջան, շնորհակալ եմ, որ անհանգստացած եք իմ առողջությամբ, քանի որ շատերն էին խնդրել գրեմ վիճակիս մասին, բոլորիդ առանձին չգրեմ, այստեղ եմ գրում․․․




Քոչարյանի զոհերը





Խայտառակ վիճակ է, պետք է փաստեմ ու ես անորոշ վիճակով եկել եմ տուն, քանի որ այսօր, համաշխարհային պանդեմիայի պայմաններում, պոլիկլինիկայում միայն հերթապահ բժիշկն է, ռենտգենը չի գործում, և ինձ երկու օրով տուն ուղարկեցին, մինչև երկուշաբթի կաբինետը կբացեն․․․․

Թոքերումս բժիշկը խնդիր տեսավ, կոշտացումներ, բորբոքված կոկորդ, փառակալած լեզու այդպես մի երկու դեղ գրելոգրելով ուղարկեց տուն․․․

Հիմա խուճապահար պատրաստվում եմ գնալ մասնավոր հիվանդանոց ռենտգենի․․․


Մարդուն թողել են իր հույսին ու սոցիալական պատասխանատվության մասին են խոսում․․․



Բժիշկը չբացառեց, որ մոտս կարող է այդվթագավարակը լինել ու առանց ջերմության անցնել, հուսադրեց, թե ջահել եմ, ոտքի վրա էլ կարող եմ տանել, իսկ որ պոտենցիալ վարակակիր եմ, ոչինչ էլի: Քիչբէր շունչս կտրվում, հիմա օդը չի հերիքում այս վիճակի․․․

Ավելի ուշ կգրեմ նաև Իտալիայից վերադարձած պացիենտի մասին, որն առանց դիմակի եկել էր պոլիկլինիկա, քանի որ նրան ոչ ոք ճիշտ չէր ուղղորդել․․․

Աստված մեզ օգնական: Առողջ եղեք․․․

Сообщение Խայտառակ վիճակ է․․․ Բժիշկը չբացառեց, որ մոտս կարող է կորոնավիրուս լինել․․․ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->