>

Համացանցում տարածված են խուճապահար անող բազմատեսակ նյութեր, որոնց անդրադառնում են մտահոգ ու իրավիճակին բավականին ծանոթ մարդիկ, ովքեր փորձում են հանրությանը ճիշտ տեղեկատվություն մատուցել՝ հնարավոր սխալ իրողություններից խուսափելու համար:

loading...



Այս համատեքստում բժիշկ Անդրոնիս Ղարիբյանն անդրադարձել է տարածվող խուճապային լրատվությանը և կեղծ տեղեկատվությանը՝ նշելով, որ բոլոր մասնագետները Հայաստանում հրաշալիորեն տիրապետում են տիրող իրավիճակին: Նա՝ որպես հիվանդության երիտասարդների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակից, անձամբ է ականատես եղել, թե ինչես են բուժաշխատողներն անձնվիրորեն կատարում իրենց աշխատանքը, նույնիսկ կան աշխատակիցներ, ովքեր արդեն յոթ օր է՝ տուն չեն գնացել:






Բժշկի կարծիքով նման լուրեր տարածողները պարզապես իրենց «հանապազօրյա լայքը» հավաքելու կամ այլ հետին նպատակներով են նման քայլերի դիմում, այլ ոչ թե անկեղծ մղումներից ելնելով, ուստի պետք է զգոն լինեն և չտրվել պրովակացիոն ու մերկապարանոց հայտարարությունների ազդեցություններին:



Բժիշկ Ղարիբյանի նման շատերն են այս օրերին առանձնահատուկ գնահատողական վերաբերմունք ցուցաբերում մեր բժիշկների պրոֆեսիոնալ և որակյալ աշխատանքի նկատմամբ:

Сообщение Աշխատակից ունենք, որ արդեն 7 օր է՝ տուն չի գնացել. բժիշկ Ա. Ղարիբյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin