>

Էջմիածնում մարդիկ յուրովի են պայքարում նոր վիրուսի տարածման դեմ: Տեղացի երիտասարդներից մեկը՝ Խաչատուր Աբրահամյանը, սոցցանցային ուղիղ եթերով տեղեկացրել է, որ նախաձեռնել է բժշկական պաշտպանիչ դիմակների արտադրություն, որպեսզի հնարավորինս նվազեցնի դիմակների պակասության խնդիրը: Նա ստեղծված իրավիճակը համեմատել է պատերազմական իրավիճակի հետ և համախմբման կոչ արել:





loading...



Նա ուղիղ եթերով հայտնում է, որ իր միջոցներով ձեռք է բերել դիմակի ստացման համար անհրաժեշտ բոլոր պարագաները և սկսել է դիմակի արտադրությունը, սակայն իր միջոցներով միայն սահմանափակ քանակությամբ դիմակներ կարող է պատրաստել: Նրան մինչ այս միացել են նրա հարևանները:


Ուստի նա կոչ է անում այլոց՝ միանալ իր նախաձեռնությանը և օգնել իրեն՝ ով ինչով կարող է: Նա առաջարկում է հնարավորության դեպքում իր նախաձռնությունը լիակատար իրագործելու համար տրամադրել կարի մեքենաներ և այլ պարագաներ, որպեսզի արտադրությունն ավելի արագ լինի:



Իսկ մինչ այդ, նա առավոտյան պատրաստվում է բաժանել իրենց պատրաստած դիմակները: Նա նաև հրապարակել է իր հեռախոսահամարը՝041338000:

Сообщение Էջմիածինցի երիտասարդը բարեգործական հիմունքներով դիմակի արտադրություն է սկսել появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin