>

Մայրը քնելուց առաջ սանրում էր դտսեր մազերը, իսկ երեխան տխուր նստած էր, նայում էր հայելու մեջ և հանկարծ հարցրեց․

Մայրիկ, իսկ տգեղ երեխաներ լինու՞մ են։

Կարծում եմ՝ ոչ։ Բոլոր փոքրիկներն էլ ստեցծված են սիրվելու համար, նրանք հիացնում են մեծ աչուկներով, փոքրիկ քիթիկներով և կարմիր շուրթերով։ Ինչու՞ ես հարցնում, աղջիկս։




Քոչարյանի զոհերը

Բայց եթե ես  գեղեցիկ լինեի, այն կինը, որ ունեցել է ինձ,  ինձ միայնակ չէր թողնի, — խորը շունչ քաշելով պատասխանեց երեխան։






Դու բոլորից գեղեցիկ ես։ Աշխարհում ամենագեղեցիկը։ Միայն տես, ինչ չքնաղ մազեր ունես, ինչ խորը աչքեր։ Քո պես դստեր մասին երազում է ցանկացած մայրիկ, — գրկելով փոքրիկին՝ ասաց մայրը։

Իսկ այդ դեպքում ինչու՞ նա ինձ չի վերցրել։

Գիտե՞ս, ոչ բոլոր երեխաներն են միանգամից հայտնվում իրենց իսկական մայրիկների մոտ, լինում է այնպես, որ նրանք ծնվում են նրանցից, ովքեր բոլորովին չեն կարողանում մայր լինել։ Եվ այդ կանայք նայում են փոքրիկին, տեսնում, որ նա շատ գեղեցիկ է, և տանում են հատուկ տուն, որպեսզի ծնողները նրանց շուտ գտնեն։

Картинки по запросу "Мама отказалась от меня, потому что я некрасивая"


Իսկ այդ մայրիկները չե՞ն կարող իրենք իրենց համար երեխա ունենալ։

Կան մայրիկներ, ովքեր չեն կարող ունենալ, քանի որ իրենց փոքրիկը սպասում է հատուկ տանը։ Ես ու քո հայրիկն էլ շտապեցինք քեզ որոնելու և երբ տեսանք, հասկացանք, որ հենց դու ես մեր աղջիկը, քանի որ անչափ գեղեցիկ ես, ինչպես և մենք երազում էինք։ 

Այսինքն, ես կորե՞լ էի։



Հա, և գտնվել, — մայրը երջանիկ ծիծաղեց, ամուր գրկեց դստերը, համբուրեց և անուշ քուն մաղթեց։

Մայրիկ։

Հա, իմ աղջիկ։

Որքան հրաշալի կլիներ, եթե բոլոր երեխաները գտնեին իրենց ծնողներին, այնպես չէ՞։

Հա, դրանից լավ բան չի կարող լինել․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Сообщение -Մայրիկս հրաժարվել է ինձանից, որովհետև․․․ ես տգեղ եմ․․․ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->