>

Լրագրող Թագուհի Ասլանյանը գրել է.


«Ընկերներ ջան, շնորհակալ եմ, որ անհանգստացած եք իմ առողջությամբ, քանի որ շատերն էին խնդրել գրեմ վիճակիս մասին, բոլորիդ առանձին չգրեմ, այստեղ եմ գրում:








Քոչարյանի զոհերը

Խայտառակ վիճակ է, պետք է փաստեմ ու ես անորոշ վիճակով եկել եմ տուն, քանի որ այսօր, համաշխարհային պանդեմիայի պայմաններում, պոլիկլինիկայում միայն հերթապահ բժիշկն է, ռենտգենը չի գործում, և ինձ երկու օրով տուն ուղարկեցին, մինչև երկուշաբթի կաբինետը կբացեն:


Թոքերումս բժիշկը խնդիր տեսավ, կոշտացումներ, բորբոքված կոկորդ, փառակալած լեզու ու այդպես մի երկու դեղ գրել գրելով ուղարկեց տուն: Հիմա խուճապահար պատրաստվում եմ գնալ մասնավոր հիվանդանոց ռենտգենի:

Մարդուն թողել են իր հույսին ու սոցիալական պատասխանատվության մասին են խոսում: Բժիշկը չբացառեց, որ մոտս կարող է այդ թագավարակը լինել ու առանց ջերմության անցնել, հուսադրեց, թե ջահել եմ, ոտքի վրա էլ կարող եմ տանել, իսկ որ պոտենցիալ վարակակիր եմ, ոչինչ էլի:



Քիչ չէր շունչս կտրվում, հիմա օդը չի հերիքում այս վիճակից: Ավելի ուշ կգրեմ նաև Իտալիայից վերադարձած պացիենտի մասին, որն առանց դիմակի եկել էր պոլիկլինիկա, քանի որ նրան ոչ ոք ճիշտ չէր ուղղորդել: Աստված մեզ օգնական: Առողջ եղեք»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->