«Համոզել են, որ երբ անտառում առյուծ չկա, կապիկն էլ է առյուծ»․ Նվեր Մնացականյանի սուր և դիպուկ անդրադարձը — ingablog

«Համոզել են, որ երբ անտառում առյուծ չկա, կապիկն էլ է առյուծ։ Ով է մաքրելու աղբից ձեր մտքի գոհարները»․


Բարև Ձեզ։ Քաղաքական հարթակներից հայհոյել ու անեծք թափելը սովորաբար աբիժնիկների փեշակն է։ Անսովոր է, երբ երգիչը, բռնցքամարտիկը, դերասանն է խոսում այդ լեզվով։ Երևի չգիտեն, որ այդ կոչումով հատուկ հաստիքներ են պահվում քաղաքական խոհանոցներում։


Ձերը երգելն է, ռինգում մանյովրելը, կամ բեմին մենախոսելը։ Իսկ հնարավոր է և մեկը և մյուսը․ բացառիկ ունակության դեպքում, այո, բայց էլի խորհուրդ չի տրվում։

Գիտեք քանի քաղաքական գործիչ է երանի տալիս աշխարհին նայելու երգչի, աշխարհի չեմպիոնի, սիրված դերասանի բարձունքից։

Ինչն է ստիպում իջնել այդ շնորհյալ դիրքից ցեխաջրի մեջ և նմանվել ոտնատակ ընկնող փարիսեցու, թե համոզել են, որ երբ անտառում առյուծ չկա, կապիկն էլ է առյուծ։ Ով է մաքրելու աղբից ձեր մտքի գոհարները։

Եթե իր ընտրությանը տեր կանգնող ժողովուրդը խառնածին է, ինչպես նենգորեն ստում է աշխարհի անմեղսունակ չեմպիոնը, բա դուք ումից եք սերվել։ Թե ձեզ դափնիներ բաժանելիս այդ խառնածինը հնամյա ժողովուրդ էր։


Сообщение «Համոզել են, որ երբ անտառում առյուծ չկա, կապիկն էլ է առյուծ»․ Նվեր Մնացականյանի սուր և դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin