>

Covid-19 կորոնավիրուսի համաճարակն աշխարհում կարող է կայունանալ հունիս-հուլիս ամիսներին: Նման կարծիք ունի Հիմնային և տրանսլյացիոն բժշկության ռուսական հետազոտական կենտրոնի փորձարարական մեդելավորման և ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի վարիչ Ալեքսանդր Շեստոպալովը:


«Կարելի է կանխատեսել, որ կորոնավիրուսի տարածումը կհանդարտվի հունիս-հուլիս ամիսներին: Չինաստանում պիկն անցել է դեռևս փետրվարի 2-ին», — ասում է գիտնականը:







Քոչարյանի զոհերը

Ըստ Շեստոպալովի՝ կորոնավիրուսը 10-15 անգամ պակաս պաթոգեն է, քան 2002-2003 թթ. SARS վիրուսը և 2012-2015 թթ. մերձարևելյան շնչառական սինդրոմը, որոնք ևս համաճարակներ են առաջացրել:


«Այժմ բավականին բարձրացել է ախտորոշման որակը, հետևաբար վիրուսն ավելի արագ են հայտնաբերում: Կիրառվող միջոցները բավարար են համաճարակը հաղթահարելու համար», — կարծում է մասնագետը:

Հաշվի առնելով, որ նույն քանակությամբ մարդիկ են ամեն օր մահանում տուբերկուլյոզից և ավելի շատ մարդ՝ գրիպից, Շեստոպլովն այնքան էլ չի անհանգստանում կորոնավիրուսից և գտնում է, որ այն շուտով կհաղթահարվի:


Աղբյուր՝ Blognews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->