Ինչպես կլրացվի բաց թողնված դասերը. պարզաբանում է նախարարը — ingablog

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է մինչև մարտի 23-ը դասերը դադարեցնելուն և հետագա անելիքներին:


Նախարարը նշել է, որ մանկավարժների վարձատրությունը պահպանվելու է՝ անկախ դասերի հետաձգումից, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, այդ մասին շուտով շրջաբերականներ են ուղարկվելու ուսումնական հաստատություններ:


Նախարարը նշել է, որ մշակվել են մեթոդներ՝ խրախուսելու հեռավար ուսուցումը, հայտնել՝ կառաջարկեն ամենապրիմիտիվ մեթոդները՝ մեյլերով հաղորդակցությունից մինչև տեսակապի միջոցով դասապրոցեսի իրականացում, նաև նախատեսում են ապագայում լրացուցիչ պարապմունքներ, երբ դասերը կվերսկսվեն:

«Այս պահի դրությամբ որոշում չունենք մշակութային օջախների, հաստատությունների փակման վերաբերյալ, գիտեմ, որ վերջին ժամերին և նախորդ օրվանից մեր հաստատություններում իրավիճակ կա, երբ այս լուրերի արդյունքում քիչ տոմսեր են վաճառվում:

Մենք առհասարակ կոչ ենք անում, որ մեր հայրենակիցներն առավելագույնս զերծ մնան խոշոր կուտակումներից, մինչև հաջորդ ցուցումները կլինեն: Լրացուցիչ փոփոխությունների մասին անպայման ձեզ տեղյակ կպահենք»,- ասել է նա:


Հարությունյանը հայտնել է՝ մտադիր է աշակերտներին ներկայացնել իր փորձառությանը, թե ինչով էր զբաղվում ազատ օրերին, երբ 90-ականներին դասերը երբեմն հետաձգվում էին:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin