>

Ռիտա Խալաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Դեպք սուպերմարկետի դրամարկղում




Քոչարյանի զոհերը

Հերթի մեջ եմ, դիմացս կանգնած է էքստրավագանտ , մոտ 55֊60տ մի կին, բավականին գինովցած, նայում է սրան֊ նրան , քթի տակ խոսում։ Իսկույն աչքս ծագեց, սկսեցի դիտարկել որպես կերպար։




Կնոջ առաջ կանգնած էր մի տղամարդ սայլակը ուտելիքախեղդ , էս դրամարկղի աշխատողը հաշվում է հաշվում, վերջը չի երևում, մեկ էլ թե սպասեք օճառի կոդը բերեն։ Կինն արդեն անհանգիստ է.


» Սիրուն աղջիկ, ի՞նչ ես կարծում մինչև կոդը բերեն, մինչև էս տոննան հաշվես , ես կհասցնե՞մ գնամ ամուսնուցս բաժանվեմ գամ» ։ Դիմացի տղամարդը լարվեց, աղջիկը հոգնած էր ուղղակի աչքերը պտտեց, ես ծիծաղիս ազատություն տվեցի ։ Քիչ հետո կոդը բերեցին մեկ էլ դիմեց տղամարդուն.

֊ Ամուսնացա՞ծ ես։


֊ Հա, ինչի՞ որ։

֊Լավ չի, ուզում էի հեռախոսահամարդ վերցնեի, զանգեի գաս, տունը 1 կգ գրեչկա ունեմ, էդ էլ տանես…


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->