>

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1921 թվի մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆԸ գնդակահարել է Հայոց եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին և ձերբակալվել:

Այս բացառիկ լուսանկարն արվել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարության նիստերից մեկի ժամանակ՝ 1921 թվականի հունիսին, Բեռլինում:




Քոչարյանի զոհերը

1921թ. մարտի 15-ը հայ ժողովրդի մեծագույն դահիճներից Թալեաթ փաշայի կյանքի վերջին օրն էր:
Թալեաթի սպանության կազմակերպման հարցում առաջնահերթ է եղել ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի և ԱՐՄԵՆ ԳԱՐՈՅԻ ու ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻԻ դերակատարությունը:





Թեհլիրյանն իր հուշերում գրում է. “Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով:

Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ:


Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց”:

Թեհլիրյանի դատավարությունը տևեց երկու օր:
Դատապաշտպանը, որը լավ էր հասկացել Թեհլիրյանի արարքը, ասել է.

«Այդ պահին, երբ ամբաստանյալը (Սողոմոն Թեհլիրյանը) փողոց իջավ և ատրճանակը ուղղեց իր զոհի դեմ … այդ ինքը չէր, որ փողոց էր իջնում, նրա միջով իջնում էին դարերը, միլիոնավոր սպանվածները: Կարելի է ասել, որ նա իր առջևից տանում էր իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշը, դրոշը՝ խոշտանգվածների, դրոշը՝ իր լլկված ընտանիքի»:



Դատավարության ավարտին հայտնվում են երդվյալները և նրանցից մեկը կարդում է դատավճիռը.

«Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլիրյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշայի սպանելու մեջ:
-Ո’Չ»:

Աիդա Ներսիսյան

Сообщение Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլիրյանը սшտկшցրեց Հայոց եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին․ Պատմական ակնարկ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->