>

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կնոջ թեման շատ քննարկվեց, վիրուսակիր կինը քննադատվեց, պախարակվեց, վիրավորանքի արժանացավ, ու մեծ հաշվով համաձայն եմ առանց վիրավորանքի քննադատությանը։




Քոչարյանի զոհերը

Բայց մի պահ կողքից նայեք իրավիճակին. այս օրերին շարունակվում են մեծամասնության ձեռքսեղմումներն ու համբույրները, նշանդրեք-հարսանիքներն ու կնունք-ծնունդի արարողությունները, եկեղեցու բազմամարդ ծիսակատարություններն ու կրոնական այլ կազմակերպությունների հավաքները։





Հեռու բոլորիցդ, բայց պատկերացրեք, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է վարակվել, չիմանալ այդ մասին ու մեծ սրտով մասնակցել նմանատիպ մարդաշատ միջոցառումների։


Հեշտ է ուրիշին պախարակելը, ուրիշի վրա մեղքը փաթաթելը, բայց որտե՞ղ է յուրաքանչյուրիս պատասխանատվության զգացողությունը, վերջը մի օր մենք սոցիալական պատասխանատվության օրինակելի վարքակիծ կդրսևորե՞նք ։

Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ, հնարավորինս մեկուսացեք, այլ տարբերակ չկա կանխելու։

Ինչպես մենք ցանցային հեղափոխություն արեցինք միասին, որի դեմ ամուր ռեժիմը չկարողացավ խաղ տալ, հիմա նույնպես վիրուսի ցանցային տարածումը չի կարողանալու բուժել ոչ մի առողջապահական համակարգ, ոչ մի դեղամիջոց,



եթե մեզնից յուրաքանչյուրն իր մասով չպակասեցնի հնարավոր աղետը, չհետևի համապատասխան հորդորներին ու կարգուկանոնին։

#ՄնաՏանը, #ՀանունՍիրո, #ՀանունԲոլորի #ՍիրումԵմԲոլորիդ

Сообщение Դավիթ Սանաարյանը հանդես է եկել ազգաբնակչությանն ուղղված կոչով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->