Էջմիածնի համար 4 հիմնական դպրոցից մեկուսացվել է 61 անձ — ingablog

Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան  համար 4 հիմնական դպրոցից  այսօր` մարտի 15-ին 61 անձ է մեկուսացվել: Այս մասին NEWS.am-ին  հայտնեց դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը:



«Մեկուսացվել են դասարանի բոլոր աշակերտները եւ 5 ուսուցիչ, որոնք որ դաս են տվել վարակված երեխայի հաճախելու օրերին:Մեկուսացվել են նաեւ յուրաքանչյուր երեխայից  մի ծնողը` կամ մայրը կամ հայրը, եւ նրանց անչափահաս մյուս երեխաները, որովհետեւ հրաժարվում էին առանց երեխաների մեկուսանալ»,-ասաց նա:


Տնօրենը հայտնեց, որ ընդհանուր 35 աշակերտ կա դասարանում: Նրանցից  մեկը` կորոնավիրուսով վարակված աղջիկ երեխան  մի քանի օր է, ինչ մեկուսացված է: Դրանից հետո մեկուսացվել էր նաեւ նրա կողքին նստող աշակերտը:

«Երեխան ջերմել է, ստուգել են եւ պատասխանը բացասական է եղել»,- ասաց տնօրենը:


Նշենք, որ մինչ այս պահը Հայստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 23 դեպք, մեծամասնությունը կապված է էջմիածնի նշանդրեքի հայտնի դեպքի հետ:



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin