>

Ռոնալդուն Պորտուգալիայի իր հյուրանոցներն անվճար հիվանդանոց կդարձնի․ նա նաև կվճարի բժիշկների և աշխատակիցների աշխատավարձերը




Քոչարյանի զոհերը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայում գտնվող իր հյուրանոցներն անվճար հիվանդանոցներ կդարձնի, հայտնում է Marca-ն:





Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացին կվճարի բժիշկների և աշխատակիցների աշխատավարձերը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն որոշել է չվերադառնալ Թուրին՝ թիմակից Դանիելե Ռուգանիի մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո:


Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն արգելել է մինչև ապրիլի 3-ը ցանկացած մարզական միջոցառման անցկացումը երկրի տարածումը՝ ներառյալ Ա Սերիայի հանդիպումները:

COVID-19-ի առաջին դեպքերը գրանցվել են Չինաստանում անցած տարվա վերջերին:



Վերջին տվյալների համաձայն, այս վիրուսից արդեն մոտ 6 հազար մարդ է մահացել: Ընդ որում, ապաքինվածների թիվն ավելի շատ է՝ 74 հազար: Այս պահին Պորտուգալիայում կորոնավիրուսի 169 դեպք է գրանցվել:

Сообщение Ռոնալդուն Պորտուգալիայի իր հյուրանոցներն անվճար հիվանդանոց կդարձնի появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->