>

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է բոլոր գործատուներին։




Քոչարյանի զոհերը

«Այսօր ինձ է դիմել 28.02.2020 թ.-ին Թեհրանի չվերթով ժամանած ու Հայաստանում առաջին կորոնավիրուսով հաստատված հիվանդը, որը կնոջ հետ հոսպիտալիզացվել է, չնայած` կնոջ մոտ թեստի պատասխանը բացասական էր հոսպիտալացման պահին։




Գործատուն, տեղեկացված լինելով այն մասին, թե ինչ հանգամանքներում և ինչ նպատակներով էր հոսպիտալացվել կինը, անտեսելով աշխատողի իրավունքները երաշխավորող ՀՀ օրենսդրությունը, ազատել է տիկնոջն աշխատանքից հիվանդանոց ընդունվելուց հետո։


Այստեղ անուններ չեմ հրապարակում, քանի որ գործատուն վստահաբար գիտի, թե ում մասին է խոսքը։

Կարծում եմ` սա անընդունելի պրակտիկա է, և կոչ եմ անում բոլոր գործատուներին Կորոնավիրուսի կասկածով կամ ախտորոշմամբ մեկուսացված անձանց չազատել աշխատանքից, իսկ արդեն իսկ ազատվածներին վերականգնել իրենց նախկին աշխատանքում։


Խնդրում եմ` այս կոչը հնարավորինս տարածեք, որ տեղ հասնի բոլոր գործատուներին»,-նշել է նա։

Կիսվեք ընկերների հետ

Сообщение Այսօր ինձ է դիմել Հայաստանում առաջին կորոնավիրուսով հաստատված հիվանդը․ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել կոչով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->