>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Մինասյանի գրառմամբ և մակագրել՝ «Մի քաղաքացու տեսակետ։

Գրառումը՝ ստորև.

«Որպես նախաբան ասեմ ՝Ես հպարտ եմ,որ ապրում եմ այսօրվա Հայաստանում ,կրկնակի հպարտ եմ ,որ Հայաստանը ղեկավարում է պետականամետ,ազգասեր,իր քաղաքացու շահը գերադասող ,մեր կողմից ընտրված վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ.




Քոչարյանի զոհերը

Այսօր ահագին բաներ ինձ համար պարզ դարձավ՝ Ավելի լավ է մեկ անգամ տեսնել,քան 100 անգամ լսել


Այսօր որդիս վերադարձավ Լոնդոնից,չնայած նրան որ դեռ այդ քաղաքում անելիքներ ուներ/ունի,այնուամենայնիվ որպես ծնող իմ ցանկությունն էր,որ զավակս այս օրերին գտնվի իմ հսկողության և ուշադրության կենտրոնում՝կարծում եմ բոլոր ծնողները կհասկանան ինձ:
Հիմա կարևորի մասին՝





Առաջին թռիչքը Եվրոպայի ամենամեծ օդանավակայանից՝
London Heathrow Airport (LHR) ,Ոչ մի անհանգստություն,ոչ մի ջերմության չափում,ոչ մի հարցուփորձ զգացողության և այլնի մասին,սովորական սպասարկում,
Թ

ռչում են Մոսկվա,հայտնի Шереметьево օդանավակայան,ընդորում անցնում են կրկնակի ստուգման անցակետով և կրկին ոչ մի անհանգստություն,ոչ մի ջերմաչափ,ոչ մի հարցուփորձ….

Թռչում են Երևան՝Զվարթնոց,և այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը,
Ինքնաթիռում բաժանում են բլանկ-հարցաթերթիկ, պարտադիր լրացնելու պայմանով հետևյալ հարցադրումներով՝ Անձնական տվյալներ՝պետք է համապատասխանի անձնագրի տվյալներին,


(ինչու՞ չես կարող ստել կամ կեղծել,քանի որ անցակետում վայրկյանների ընթացքում ստուգվում է իրականությունն),
հեռախոսահամար,նստատեղի համար,վերջին 15 օրերի ընթացքում ո՞ր երկրներում եք

եղել,,վերջնական բնակության վայր,մանր-մունր բայց շատ կարևոր հարցեր,և ամենակարևորը՝ծանոթացնում ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՆԱԼՈՒ կանոններին,այս վերջին կետը շատ կարևոր է

Վայրէջք Երևան,դիմավորում են դիմակների տակից ժպտացող աշխատակիցներ,այդ ընդացքում որպիսությունդ հարցնելով,ջերմությունդ ՊԱՐՏԱԴԻՐ ստուգելով,այստեղ ՇԱՏ կարևոր մի փաստ արձանագրենք,բացի այն,որ աշխատակցի ձեռքին կա թվային ջերմստուգող սարք,քիչ հեռու նաև միացված է հեռավորության վրա ստուգող ջերմաչափը,որը որդուս աչքից չեր վրիպել:



Քանի որ որդիս չի ունեցել գանգատներ և ստուգման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել,նրան ուղղակի ևս մեկ անգամ հիշեցրել են 14 օրյա ինքնամեկուսացման կանոններին և մաղթել բարի գալուստ՝ Հայրենիք

Ես որպես ծնող,ինձ վրա եմ վերցնում որդուս ինքնամեկուսացման պատասխանատվությունն,և գիտակցում դրա լրջությունը

Ինչու՞ եմ այս ամենը հանրայնացնում

Այն բոլոր զառանցանքները,այն աղբն ու կեղտը,որ թափում են մեր նոր ղեկավարության հասցեին,թե իբր ոչ մի բանի ընդունակ չեն իմ քայլականները,հանձինս վարչապետի և առողջապահության նախարարի,ամենայն պատասխանատվությամբ ասում և պնդում եմ,

բոլորը սին են և չափազանցված,ես դա այսօր իմ աչքով տեսա և համոզվեցի,այո համոզվեցի,որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պես ղեկավար ունենալն ուղղակի հպարտություն է,քանսզի ապրելով մի փոքրիկ երկրում,քեզ զգում ես որպես արժանապատիվ քաղաքացի,որպես մարդ,որպես գերագույն արժեք քո երկրի համար,քո վաղվա օրվա հանդեպ…

Հ.Գ Եզրակացությունն թողնում եմ Ձեզ՝ Ով աչք ունի կտեսնի,ով ականջ ունի կլսի»:

Նշենք, որ կարճ ժամանակ անց Փաշինյանը հեռացրեց գրառումն իր էջից:

Сообщение Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում արեց ու ջնջեց․ Գրառումը՝ ստորև появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->