>

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի ախտորոշված 28 դեպք, որոնցից 18-ն Էջմիածնի նշանդրեքի դեպքի հետ է կապված, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա նկատեց, որ ժ.23:00-ից Էջմիածնից բաց կլինի միայն երեք ավտոճանապարհ։








Քոչարյանի զոհերը

«Քննարկել ենք, որ Էջմիածնի հետ կապված պետք է որոշակի հավելյալ միջոցներ ձեռնարկենք։ Լավ լուրն այն է, որ մեկուսացված մարդկանց շրջանակներից են նոր դեպքերն արձանագրվել։


Այսպիսով ժամը 23:00-ից պետք է խնդրենք էջմիածնեցիներին քաղաքից առկա 27 ելքերից օգտվել միայն 3-ից։

Տեղում ջերմաչափում կանեն և նրանց, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնմեկուսացում իրականցնել», — ասաց վարչապետը:



Երեք բաց ճանապարհները հետևյալն են՝ Վաղարշապատ-Աշտարակ, Վաղարշապատ-Երևան և Վաղարշապատ-Մասիս:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->