>

Armday.am-ը հայտնում է՝

Մեր ճշտված տեղեկություններով ՝ կորոնավիրուսով վարակակիրներից մեկը Երևանի ավագ դպրոցներից մեկի աշակերտ է։




Քոչարյանի զոհերը

Նրա մայրը մասնակցել է Էջմիածնում տեղի ունցած հայտնի նշանդրեքին։




Աշակերտը դրան հաջորդող երեք օրերին հաճախել է դպրոց, և այս պահին միջոցառումներ են իրակնացվում դպրոցում երեխայի հետ շփում ունեցող անձանց գտնելու և մեկուսացնելու համար։

Դպրոցի անունը չենք հրապարակում՝ չթիրախավորելու համար։


Մեկ այլ կարևոր տեղեկություն ևս.

Էջմիածնում կորոնավիրուսով վարակված երեխայի դասընկերներին, ուսուցիչներին և ծնողներին տեղափոխել են Ծաղկաձոր։


Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը Sputnik Արմենիային տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված աշակերտի 4 դասընկերների ծնողները հրաժարվել են կարանտինից, նաև հրաժարվել են մեկուսացման տալ իրենց երեխաներին։

Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակված երեխայի դասընկերներին և նրանց ծնողներին արդեն տեղափոխել են Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ հանգստյան տուն։

Մեկուսացվել է 65 անձ, նրանցից հինգն ուսուցիչներ են, 27-ը՝ աշակերտներ։ Մեկուսացված են նաև նրանց ծնողներն ու մի քանի ընտանիքից անչափահաս երեխաներ։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->