>

Մաքուր մաշկը միշտ էլ  նորաձև է և առանց դիմահարդարման էլ  տեսքը միշտ խնամված է:  Սակայն վատ էկոլոգիան, սխալ սնունդը,  մշտական սթրեսները վատ են անդրադառնում մաշկի վրա:  Այս խորհուրդները կօգնեն առողջ պահել  մաշկը:

Դեմքը միշտ պետք է մաքուր պահել: Սա ամենակարևոր կանոնն է: Դեմքը պետք է մաքրել օրը 2 անգամ:





Սկրաբ օգտագործեք: Շաբաթը առնվազն երկու անգամ  պետք է սկրաբ օգտագործել մաշկի մեռած բջիջները հեռացնելու համար: Կարելի է սկրաբ պատրաստել սոդայով: Սննդային սոդան  խառնել  հավասար քանակությամբ ջրի հետ և քսել դեմքին: Մերսել 1 րոպե այնուհետև լվանալ:





Մաշկի գոլորշիով մաքրում: Փոքրիկ տարայի մեջ եռացրած ջուր լցրեք և այդ ջրի մեջ լցրեք վարդի թերթիկներ կամ կանաչ թեյի փաթեթ, դեմքը պահել գոլորշու վրա, այնուհետև լվանալ սառը ջրով: Դրանից հետո 8 ժամ ոչինչ  պետք չէ քսել դեմքին:


Դիմակներ դեմքի համար: Օգտագործել մաքրող դիմակներ, որոնք կմաքրեն մաշկը, և նրան թարմ տեսք կհաղորդեն: Կարելի է դիմակ պատրաստել կիտրոնի հյութով և լոլիկով:  2 լոլիկը տրորել, ավելացնել  2 թեյի գդալ կիտրոնի հյութ, լավ խառնել և քսել դեմքին: Թողնել 15 րոպե և լվանալ:



Ձվի սպիտակուցը հարել, որ պնդանա, ավելացնել  կիտրոնի հյութ և քսել դեմքին, թողնել 15 րոպե և լվանալ:

աղբյուր

Сообщение Ծակոտիները նեղացնելու համար թանկարժեք քսուքներ և պրոցեդուրաներ պետք չեն, պարզապես պետք է իմանաք հետևյալ հնարքները появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->