Կորանավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերի ժամանակ:
Քոչարյանի զոհերը
Նա հայտնեց, որ գիշերվանից դեռ նոր դեպքերի մասին տվյալներ չկան, սակայն նորություն է այն, որ երեկվա հայտարարված 28 անձանցից 1-ը Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատակից է:
Նրա աշխատանքային կոլեգաներն ու ձեռնարկության աշխատակիցները մեկուսացվում են:
«Գիշերն աշխատանքներ են տարվել այդ ձեռնարկության աշխատակիցների շրջանում հասկանալու` ովքեր են կոնտակտավորները, որպեսզի նրանց մեկուսացնենք, մեկուսացման աշխատանքները իրականացվել են և իրականացվում են»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետը նաեւ ասել էր, որ քննարկվում է երկրում կամ երկրի առանձին հատվածներում արտակարգ դրություն մտցնելու հարցը, ինչի կապակցությամբ առաջիկա 1 ժամվա ընթացքում խորհրդակցություն կհրավիրվի:
Աշխատանքի վայրում եմ. քննարկում ենք, թե արդյո՞ք Հանրապետությունում կորոնավիրուսի կապակցությամբ արտակարգ դրություն հայտարարելու կարիք կա:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 15 марта 2020 г.
Сообщение Կորոնավիրուս է հայտնաբերվել Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատակցի մոտ. Նիկոլ Փաշինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն