>

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1170615523124711





Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 30 դեպք, որոնցից մեկը` առողջացած. նախարար






Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասան 30-ի, որոնցից մեկը` առողջացած, տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:



«Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեք երեկոյան հաստատված 2 դեպքի հետ», — գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան նախարարը հայտնել է, որ վարակն ախտորոշվել է Մեղրիի բնակչի մոտ, իսկ այսօր վարչապետը տեղեկացրեց, որ դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, գիշերն աշխատանքներ են տարվել` պարզելու նրա հետ շփման շրջանակը:

от admin

-->