>

Վանաձորցի Կարեն Դավթյանը դեռ փոքրուց աչքի էր ընկնում աշխատասիրությամբ ու համեստությամբ: Ընտանիքին օգնելու նպատակով 13 տարեկանից, որպես բանվոր, աշխատել է հացի փռում: Ութնամյա ուսումնառությունն ավարտելով՝ կրկին շարունակել է աշխատել մինչև բանակ զորակոչվելը: Զինծառայության ընթացքում Կարենը դրսևորել է հրաշալի պահվածքի, ինչի պատճառով էլ պարգևատրումների է արժանացել:




Քոչարյանի զոհերը

Զինծառայության ավարտից հետո Կարենը շարունակել է գործունեությունը հացի փռում: Որոշ ժամանակ անց տվյալ աշխատանքային գործունեությունը համատեղել է նաև պայմանագրային հիմունքներով զինծառայության հետ, որն անցել է արցախյան դիրքերում:




Շուտով Կարենն իր ողջ էությամբ նվիրվում է հայրենիքի պաշտպանությանը, իսկ Ապրիլյան քառօրյայի օրերին՝ ապրիլի 5-ին, Օմարի լեռներից Թալիշ գնալու ճանապարհին Կարենն ընկերների հետ անցել է դժվարամատչելի ճանապարհով:


Ճանապարհի  մի մասում եղել է սողանք, տղաների անցնելու պահին սարից ձյուն է գլորվել՝ ձնահոսք է եղել և տղաներին իր հետ գլորել անդունդ:


Տղաներից 4-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ Կարենը մահացել է՝ որբ թողնելով երկու զավակներին և այրի՝ երիտասարդ կնոջը:

Сообщение Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, Կարեն Դավթյանի ծննդյան օրն է появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->