>

Սեփական ջանքերիս շնորհիվ կարողացել եմ հասնել որոշակի բարձրունքների և այժմ կարող եմ ինձ թույլ այն ամենը, ինչ ցանկանում եմ։ Այո, դրա համար շատ եմ սովորել և աշխատել, բայց հիմա վստահ եմ, որ հետո էլ ավելի լավ է լինելու։

Սակայն լիարժեք ինքնավստահություն ունենալու հարցում ինձ խանգարում են աղքատ ծնողներս։ Նրանք ամբողջ կյանքում չեն կարողացել մի կոպեկ ավել աշխատել։ Նույնիսկ ամենահին սովետական մեքենա գնելու համար գումար չեն կարողացել հավաքել։ Մի՞թե հնարավոր չէր նպատակ դնել և հասնել դրան։




Քոչարյանի զոհերը





Այժմ ես քաղաքում եմ ապրում, ունեմ ընկերուհի։ Ծնողներիս խնդրել եմ՝ առանց զգուշացնելու չգալ իմ տուն։ Խոստացել եմ ինքս նրանց այցելել, սակայն չի ստացվում այնքան հաճախ, որքան կցանկանայինք։ Բայց եթե անկեղծ ասեմ, չեմ էլ ուզում գյուղ գնալ։Ծնողներս սկզբում նեղացան, բայց հետո հասկացան, որ պետք չէ խառնվել միակ որդու կյանքին։ Շնորհակալ եմ նրանց ինձ՝ հասկանալու համար։

Գուցե քննադատեք ինձ, բայց ես այլ կարծիքի եմ․ մեր ժամանակներում չի կարելի լինել զգացմունքային և անհամարձակ։ Եթե ուզում ես ապրել մի աշխարհում, որտեղ կա գումար, պատրաստ եղիր զոհերի։ Հարգելի ծնողներ, եթե չեք կարող գումար վաստակել, մի խանգարեք ձեր երեխաներին, թույլ տվեք, որ նրանք անեն դա։


Անցյալ շաբաթ որոշեցինք մեր հարսանիքի կոնկրետ օրը։ Հարսնացուս տարվել է նախապատրաստական աշխատանքներով։ Ապագա կինս ասաց, որ իր հայրը հրավիրել է քաղաքի ազդցեիկ մարդկանցից շատերին, դրա համար էլ կողմնակի մարդիկ չպետք է լինեն։



Այսօր վերջնականապես որոշեցի, որ իմ բարեկամները ներկա չեն գտնվելու հարսանիքիս։ Միայն թե չգիտեմ, թե ինչպես բացատրեմ սա հարսնացուիս և նրա հարազատներին․ ճշմարտությունն ասել չեմ ուզում, բայց և չեմ էլ ուզում խայտառակ լինել ծնողներիս պատճառով։

աղբյուր

Сообщение Որոշել եմ՝ ծնողներիս չեմ հրավիրելու հարսանիքիս․ Նրանք աղքատ մարդիկ են, ինձ ամոթով կթողնեն հարսի բարեկամների առաջ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->