>

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ էր հրապարակել՝ կապված կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ ու տեղեկացրել էր, որ Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ:

Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերները և ուսուցիչները մեկուսացվում են։ Տեղեկություններին համաձայն՝ դպրոցահասակ երեխան Էջմիածնից է:




Քոչարյանի զոհերը

Այսօր Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հրապարակել.





ԹԱՐՄԱՑՈՒՄ 08:00, 16.03.2020թ.

Ունենք էլի 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ ու ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։


Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։



Նաիրա Վարդապետյան անունով ֆեյսբիւքյան օգտատիրուհին իր մեկնամաբնությունն է թողել Առողջապահության Նախարար՝ Արսեն Թորոսյանի այդ ֆեյսբուքյան գրառման տակ.

«Աշխարհի ոչ մի երկրում այդպիսի մանրակրկիտ բացատրություն չի տրվում, ինչպես որ դա կատարվում է Հայաստանում: Պարոն Թորոսյան, նախանձելի համբերություն ունեք, շատ շնորհակալ եմ Ձեզ ու ողջ բուժանձնակազմին»:

 

Сообщение Աշխարհի ոչ մի երկրում նման մանրակրկիտ բացատրություն չի տրվում, ինչպես որ դա արվում է Հայաստանում, շնորհակալ ենք Ձեզ պարոն Թորոսյան և ամբողջ բուժանձնակազմին. Նաիրա Վարդապետյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->