>

առաջ կառավարությունը Հայաստանի Հնարապետությունում հայտարարեց արտակարգ դրություն՝ կորոնավիուսի պանդեմիայով պայամանվորված:

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:




Քոչարյանի զոհերը

Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը:





Նշենք, որ պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.


1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,

2) ժամանցային միջոցառումները,



3) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները,

4) պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:

Այսինքն, անձինք կարող են իրականացնել անձանց թաղման, ծննդյան, հարսանյաց միջոցառումները՝ մինչև 20 մարդու մասնակցությամբ։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->