Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել. Մանրամասներ — ingablog

«Մարտի 1»-ի գործով քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է եւ վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։


«Հարգելի լրագրողներ,

Արտակարգ դրությանը համահունչ արտակարգ նորություն!!!


Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է եւ վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ է արձակվել…»,- գրել է նա։

Նշենք, որ մարտի 15-ին Վահագն Հարությունյանը ձերբակալվել էր ՌԴ-ում և առաջիկայում կքննարկվի նրա արտահանձնման գործընթացի հարցը։

Հավելենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով),

308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց, որը սակայն փետրվարի 6–ին վերաքննիչ դատարանը բեկանեց եւ գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության։


«Մարտի 1-ի» գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։

Վահագն Հարությունյանն նախորդ տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Сообщение Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել. Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin