>

Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակից կնոջ հարազատները երեկ ծեծի են ենթարկել «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակից Սերգեյ Սարգսյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Սարգսյանը:


Նա ասաց, որ այս առնչությամբ վաղը մանրամասներ կներկայացնի:








Քոչարյանի զոհերը

Նշենք, որ այս օրերին Էջմիածնում տեղի ունեցած նշանդրեքի մասնակից կնոջ հասցեին հնչած տարատեսակ քննադատություններից զատ նաև հումորներ էին անում: Մասնավորապես, Սերգեյ Սարգսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ մեքենայով քաղաքում շրջելով նշում էր, որ կորոավիրուը տարածած «ծյոծը» կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով:


«Նենց կուզեի քո հետ ծանոթանայի, պաչպչվեի, օգտակար լինեի ձեր առիթին։ Այ սենց են հարց լուծում, ոնց որ ծյոծը լուծեց Երևանի տրանսպորտի հարցը»,-տեսանյութում ասում է Սերգեյ Սարգսյանը։



Նշենք, որ կնոջ հարազատները հաշվեհարդար են տեսել հենց այս տեսանյութում կնոջ հասցեին հնչեցրած արտահայտությունների համար:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->