>

Հայ բժշկությունը շարունակում են հիացնել ու զարմացնել աշխարհին: Հայաստանում հերթական անգամ բացառիկ վիրահատական միջամտություն է կատարվել, որը առհասարակ չհանդիպող երևույթ է ոչ միայն հայ, այլ այլ երկրների բժշկության մեջ:





Այս մասին սոցցանցային հարթակներում տեղեկություն է տարածել «Արաբկիր» բժշկական կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ կցելով նկարներ, որոնք մենք ևս կից ներկայացնում ենք: Ինչպես վիրահատությունը, դեպքը ևս աննախադեպ էր և Հայաստանում առաջին անգամ էր տեղի ունեցել:





Վիրահատությունը կատարելու համար Հայաստան են ժամանել բժիշկ-մասնագետներ, վիրաբույժներ Բելոռուսից: Բժիշկների խմբի ղեկավարը եղել է Մինսկի պրոֆեսոր Օլեգ Ռումմոն: Վիրահատությունն անցել է Ռումմոյի անմիջական գլխավորությամբ:


Բարդ ու բացառիկ վիրահատական գործընթացը տևել է գրեթե 12 ժամ: Տասներկուժամյա վիրահատության ժամանակ բժիշկները մոր լյարդը փոխպատվաստել են մեկամյա զավակին: Վիրահատության ընթացը բավականին հաջող է եղել:



Վիրահատությունը կատարվել է երեք օր առաջ: Վիրահատությանը մասնակցող վիրաբույժների շարքերում են եղել նաև հայ մասնագետներ՝ Արտավազդ Սահակյանն ու Գագիկ Համբարձումյանը:

Сообщение Հայաստանում օրերս եզակի վիրահատություն է կատարվել. լյարդի փոխպատվաստում մորից 1 տարեկան երեխային появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->