>


Չնայած նոր կորոնավիրուսը խնայում է








Քոչարյանի զոհերը

երեխաներին, աշխարհում կորոնավիրուսով վարակված երեխաների թիվը քիչ է, այնուամենայնիվ, մանկաբույժներն օգտակար խորհուրդներ են տալիս երեխաներին վարակից պաշտպանելու համար։Մանկաբույժ Աննա Բալյանը նշեց՝ հանգստացնող հանգամանք է այն, որ երեխաներն ի սկզբանե

չեն հիվանդանում կորոնավիրուսով, սակայն կարող են վարակվել մեծերից։ Խորհուրդներն ընդհանուր են բոլորի համար՝ հեղուկներ, հաճախ օդափոխություն, ձեռքերի հիգիենա, կրծքով կերակրողներին՝ հաճախակի կուրծքը, ձեռքերը լվանալ, խուսափել մասսայական վայրերից՝ ծնունդ, թատրոն, կինո, ռեստորան, չհամբուրվել, եթե հիվանդ կա ընտանիքում, դիմակ կրել, դիմակ կրեն նաև հիվանդի հետ շփվողները, ուժեղացված վիտամինային սնունդ՝ մրգեր, բանջարեղեն։Աննա Բալյանը նշեց, որ երեխաներին կարելի է տանել այգի՝ մաքուր օդի, իհարկե, եթե այգին մարդաշատ չէ, բայց պարապմունքի՝ լող և այլն, խորհուրդ չի տրվում տանել։Մանկաբույժ Էմմա Մելիքյանն էլ նշեց, որ խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին չտանել մարդաշատ վայրեր, չգնալ որևէ ժամանցի կենտրոն, սովորեցնել երեխաներին


հաճախ լվանալ ձեռքերը, բերանը, քիթը, սովորեցնել երեխաներին ձեռքերը չտանել բերանին, աչքերին. «Եթե որևէ նշան եք նկատել երեխաների մոտ՝ քթարտադրություն, կոկորդի չոր հազ, անպայման դիմեք բժշկի»,- ասաց Էմմա Բալյանը։Այգի տանել նշեց, որ կարելի է, բայց պետք է մեկ մետրից ավելի չմոտենալ, չգրկախառնվել այլ երեխաների հետ, իսկ տան օդափոխությունը պարտադիր պետք է պահպանել։Բժիշկը նաև տնական մեթոդ  նշեց. «Խունկը վերացնում է վիրուսները, խուրհուրդ կտայի ավելի հաճախ խունկ ծխել տանը»։



Աղբյուր` Blognews.am

Сообщение Ինչպես պաշտպանել երեխաներին կորոնավիրուսից появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->