>

Ֆեյսբուքյան օգտատեր Օգտատեր Սերգեյ Սարգսյանը գրել է.

«Հարգելի ընկերներ և լրագրողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ 15/03/2020-ին fb սոցիալական ցանցի իմ անձնական էջում տեղադրել եմ մի հումորային տեսահոլովակ, որում հայտնել եմ իմ աջակցությունը

loading...




«էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ: Կարճ ժամանակահատվածում տեսահոլովակն ստացել է լայն տարածում.





✅ 600.000 դիտում
✅ 1.100 մեկնաբանություն
✅ 10.000 share/տարածում
✅ 12.000 ռեակցիա

Չորս ժամ անց, երբ ես գտնվում էի Say Cheese խանութի դիմաց, երեք անծանոթ, դիմակավորված անձինք մոտեցել են ինձ, արել են հարցադրում, թե արդյոք ես եմ այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության խփել գցելով գետնին հարձակվել են ինձ վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով:


Այդ ամենը տեսնելով, կինս ու անձակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթակրվել են ագրեսիվ հարձակման: Վաթսուն վայրկյան տևողություն ունեցող հարձկումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի:



Դեպքից անմիջապես հետո հասցրել եմ ֆիքսել փախուստի դիմող անձանց պատկանող ավտոմեքենայի պետհամարանիշը և անմիջապես կապնվել ՀՀ ոստիկանություն և հայտնել դեպքի մասին: Ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնեցի մորքուրի» ազգականերն են:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ես ու կինս անցել ենք դատաբժշկական փարձազննություն:

Հարձակման տեագրությունը հանձնվել է ոստիկանություն»:

 

Сообщение ««Էջմիածնեցի մորքուրի» ազգականները հարձակվել են ինձ վրա ու ծեծել». Սերգեյ Սարգսյան. Տեսանյութ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin