>

Կորոնավիրուսի համաճարակից անհանգտացած քաղաքացիներից բացի՝ կա ևս մեկ անհանգիստ անձանց խումբ՝ բանկերում և վարկային կազմակերպություններում վարկեր ունեցող քաղաքացիները։ Այս օրերին Կառավարության ղեկավարի մակարդակով հայտարարվում է Հայաստանում ֆինանսական կառույցների կայունության մասին։ Կենտրոնական բանկն էլ պարբերաբար հորդորներ է հղում ֆինանսական կառույցներին և վարկեր ունեցող քաղաքացիներին։

Ներկայացնում ենք այն բանկերի ցանկը, որոնք արդեն իսկ վարկ ունեցող որոշ շերտերի համար արձակուրդներ են սահմանել։

Հայաստանում վարկ տրամադրում են բանկերը և վարկային կազմակերպությունները։ Գործող բանկերը 17-ն են, իսկ վարկային կազմակերպությունները՝ 43-ը։




Քոչարյանի զոհերը

Արձակուրդ են սահմանել հետևյալ բանկերը՝

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը մարտի 16-ից մինչև մայիսի 30-ը ներառյալ չվճարված վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի։






«Ամերիաբանկ»–ն առաջինը հայտարարեց մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը ներառյալ վարկային արձակուրդի մասին։

«Արարատբանկ»–ն իր հաճախորդներին, ըստ ցանկության, մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով վարկային արձակուրդ կտա։

«Արդշինբանկը»–ը քաղաքացիների վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի մինչև մայիսի 15-ը, իսկ բիզնեսի համար՝ անհատական մոտեցում կցուցաբերի։

«Արցախբանկը» մինչև մայիսի 1-ը տույժ-տուգանքներ չի կիրառի վարկերի նկատմամբ։

«Բիբլոսբանկ»–ը մինչև մայիսի 16-ն է վարկային արձակուրդ տրամադրել։


«Ինեկոբանկը» մինչև ապրիլի 30-ը ժամկետանց վարկերի նկատմամբ տույժեր չի կիրառի։

«Հայբիզնեսբանկ»–ը մինչև մայիսի 30-ը հետաձգել է ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները։

«Հայէկոնոմբանկ»–ը մինչև մայիսի 17-ը տուժեր չի կիրառի, բայց հորդորում է եկամուտ ունեցողներին կատարել վարկային պարտավորությունները։

«Յունիբանկ»–ը վարկերի մարման ազատ գրաֆիկ է սահմանել մինչև ապրիլի 14-ը։

«Էվոկաբանկ»–ը մինչև մայիսի 17-ն է վարկային արձակուրդ տվել։



«Կոնվերսբանկ»–ը հնարավորություն է տվել իր հաճախորդներին անհրաժեշտության դեպքում մինչև մայիսի 15-ը հետաձգել վարկերի մարումը։

Արտոնություն չսահմանած բանկերը՝

«ՎՏԲ» բանկը ընդհանուր արտոնություն չի սահմանել, առաջարկել է անհատական մոտեցում։

«Մելաթ» բանկը արտոնություն չի սահմանել

«Էյչ Էս Բի Սի» բանկը արտոնություն չի սահմանել

«Արմսվիսբանկ»–ը արտոնություն չի սահմանել

«ԱյԴի բանկ»–ը արտոնություն չի սահմանել:

#Կորոնավիրուս

Сообщение Որ բանկերն են վարկային արձակուրդ տվել, որոնք՝ ոչ․ ամբողջական ցանկ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->