>

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի վտանգով, որից անմասն չէ Հայաստան աշխարհը, և խռովահույզ է նաև մեր կյանքը, հայրաբար հորդորում ենք մեր հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին՝ առավելագույն զգուշություն ցուցաբերել և խուսափել հանրային շփումներից և կուտակումներից։

Կոչ ենք ուղղում բոլորին՝ գործել անձնական և հանրային բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ ոչ միայն մեր անձերի, այլև միմյանց հանդեպ հոգածությամբ՝ խորապես ըմբռնելով, որ այս պահին յուրաքանչյուրի կյանքի անվտանգությունը նաև մեր անձնական պատասխանատվությունն է:




Քոչարյանի զոհերը

Առ Աստված ապավինությամբ աղոթում ենք վարակվածների և մեկուսացվածների ապաքինման և հոգևոր ամրության համար։ Մեր բարձր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում զօրուգիշեր իրենց անսակարկ ծառայությունը մատուցող մեր բժիշկներին, ովքեր առավելագույն ջանքեր են ներդնում իրենց ծառայության մեջ՝ գործելով արտակարգ իրադրության պայմաններում:
Առկա կացության շուրջ խորհրդակցելով մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալների հետ և ստեղծված իրավիճակը այսօր քննարկելով հայաստանյան եպիսկոպոսների հետ՝ որոշեցինք․





Ա․ մինչև Ավագ Հինգշաբթի ընկած ժամանակահատվածի համար Եկեղեցիների ծառայության ժամեր սահմանել յուրաքանչյուր օր ժամը 9։00-ից մինչև 19։00-ը՝ հավատացյալների անհատական այցելությունների ու առանձնական աղոթքների, ինչպես և Սուրբ Հաղորդության և հոգևոր մյուս կենսական պահանջմունքների բավարարման համար,
Բ. Սուրբ Պատարագի արարողությունները անցկացնել դռնփակ, առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը,

Գ. Ծաղկազարդի տոնին չեղարկել մանուկների օրհնության կարգը, Անդաստանի արարողությունը և ճյուղերի օրհնությունը կատարել առանց հավատացյալների ներկայության,
Դ․ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին՝ ապրիլի 7-ին, չկատարել մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգը,
Ե․ չկատարել Ս․ Պսակի արարողություններ,
Զ․ Ս․ Մկրտության խորհուրդը կատարել խիստ անհրաժեշտության դեպքում (մկրտվողի հիվանդության պարագայում),

Է․ հուղարկավորությունների պարագային կատարել միայն Գերեզմանի կարգը՝ հորդորելով սգացյալներին ձեռնպահ մնալ հուղարկավորության և հոգեհացի մարդաշատ հավաքների կազմակերպումից։
Սույն որոշումները հրահանգելով եկեղեցական կառույցներին ի գործադրություն՝ առաջիկա չորեքշաբթին՝ մարտի 18-ը, հայտարարում ենք համազգային աղոթքի օր՝ հրավիրելով յուրաքանչյուրին ժամը 19:00-ին իր գտնվելու վայրում իր առանձնական աղոթքով միանալու հոգևոր դասին՝ հայցելով, որ Տիրոջ օգնականությամբ աշխարհը և մեր ժողովուրդը ի զորու լինեն միաբանությամբ, փոխադարձ զորակցության ոգով հաղթահարելու այս փորձությունը։


Այս դժվարին պահին հարկ է, սիրելիներ, միասնական կերպով համախմբվել և ամենայն աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանն ու պատկան մարմիններին, խստորեն հետևել թելադրվող բոլոր հրահանգներին և իշխանությունների կողմից սահմանված պահանջներին։
Մենք միասին՝ հանրային համերաշխությամբ, քաղաքացիական և հոգևոր բարձր պատասխանատվությամբ ու գիտակցությամբ և մեր Տիրոջ շնորհով ու ողորմածությամբ

կհաղթահարենք նաև այս դժվարությունը: Կյանքը աստվածային պարգև է և ամենաթանկը, որին պետք է հոգ տանենք միմյանց հանդեպ սիրով։ Հիմա՛ է ժամանակը վկայելու մեր սիրո և միասնության մասին:
Տիրոջ օրհնությունը, շնորհն ու ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի․ ամեն»։



«Дорогі побожні люди,
Ми спостерігаємо із занепокоєнням та молитвою події у світі з вірусом коронавірусу. У ці важкі часи, коли людству загрожує пандемія, якої Вірменія не є частиною світу, а наше життя також тривожне, ми щиро закликаємо наших духовних батьків і вірних людей проявляти надзвичайну обережність і уникати суспільних контактів і накопичення.

Ми закликаємо всіх діяти з високою особистісною та суспільною свідомістю та відповідальністю не лише за себе, але й один за одного, глибоко розуміючи, що безпека життя кожного в цей момент – це також наша особиста відповідальність. Ми довіряємо Богові, щоб помолитися за зцілення та духовну силу заражених та ізольованих. Наша найвища вдячність та благословення – направити лікарів до нашої безперервної служби, яка докладе максимум зусиль у їх службі під час роботи в надзвичайних ситуаціях.

Консультуючись з духовенськими лідерами нашої Церкви та обговорюючи ситуацію з вірменськими єпископами, ми вирішили:
A. графік роботи церковних служб щодня з 9:00 до 19:00 для індивідуальних відвідувань та приватних молитов за віруючих, а також для Святого Причастя та інших життєвих духовних потреб на період до Великого четверга;

B. Проводити обряди Божественної Літургії в камерах, без участі вірних людей, де це можливо, шляхом поширення літургій, де це можливо;
C. Скасувати наказ про благословення дітей на свято квітів, виконувати обряд освячення та освячення гілок без присутності віруючих;

Сообщение Վերաբերվում է անխտիր բոլորիս. Մարտի 18-ին բոլորս միասին… появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->