>

Պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհից հավաքվում են իրար գլխի , հիմա էլ համաճարակի դեմ 2000-ից ավել կամավոր է հերթագրվել …Մեր ժողովրդի նման երկրորդը չենք ճարի .




Քոչարյանի զոհերը

Մեր ժողովրդի նման երկրորդը ինձ թվումա չենք կարա ճարենք: Պատերազմի ժամանակ մի քանի օրվա ընթացքում ամբողջ աշխարհից հավաքվում են իրար գլխի, որ գնան առաջին գիծ, այն դեպքում, որ մնացած պետություններում սովորաբար պատերազմի ժամանակ բնակչությանը հեռու են պահում մարտերից: Մերոնք իրար հերթ չտալով ինքնաթիռի տոմս են գնում, որ գան:




Հիմա էլ համաճարակի դեմ պայքար է: Երկու օրվա ընթացքում 2000-ից ավել կամավոր է հերթագրվել, որպեսզի իր ուժերի ներածին չափով օգնի պետությանը:


Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու խնդրանքը:

Սա է հայ ժողովրդի իրական տեսակը՝ համախմբվող ամենավտանգավոր ժամանակահատվածում, երբ պետությունները երես սկսում են երես թեքել արտասահմանում բնակվող սեփական քաղաքացիներից, երբ իրենց երկրի բնակիչները սկսում են ծեծ ու ջարդով դիմավորել արտասահմանից դուրս բերած իրենց քաղաքացիներին, մերոնք գալիս են, որպեսզի կամավոր օգնեն իրենց հայրենակիցներին:


Լավն ենք: Հաղթելու ենք համաճարակին: Առողջանալու ենք:

Сообщение Պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհից հավաքվում են իրար գլխի , հիմա էլ համաճարակի դեմ 2000-ից ավել կամավոր է հերթագրվել …Մեր ժողովրդի նման երկրորդը չենք ճարի появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->