>

ԿԱՏԱՐՎԵԼ Է ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՄԱՐԴՈՒ ՎՐԱ

Երկուշաբթի օրը՝ Մարտի 16-ին, Սիեթլում դրվեց SARS-CoV2 կորոնավիրուսի համար պոտենցիալ պատվաստանյութի 1-ին կլինիկական փորձարկման սկիզբը։




Քոչարյանի զոհերը

Պատվաստանյութը ՝ mRNA-1273, մշակվել է «Մոդերնա» կենսատեխնոլոգիական ընկերության կողմից ՝ Առողջապահության Ազգային Ինստիտուտի (NIH) հետազոտողների հետ համատեղ: Փորձարկումը անցկացվում է Սիեթլում գտնվող Վաշինգտոնի Կայզեր Պերմենտեն առողջության հետազոտական ինստիտուտում:





Առաջին փուլի ուսումնասիրությունը նպատակ ունի փորձարկել mRNA-1273 պատվաստանյութի երեք տարբեր չափաբաժիններ, որոնք փորձարկվելու են 45 առողջ մեծահասակների վրա։ Մասնակիցները կստանան պատվաստումները 28 օր միջակայքերով։

Առաջին անձը, ով ստացել է պատվաստանյութը, 43-ամյա Ջեննիֆեր Հալերն էր Սիեթլից։


Պատվաստանյութը չի կարող պատվաստվողին վարակել COVID-19-ով, քանի որ այն իր մեջ չի պարունակում վիրուս (ինչպես որ սովորաբար կատարվում է որոշ այլ պատվաստանյութեր պատրաստելու դեպքում):

Փոխարենը այն պարունակում է մի գենետիկ կոդ, որը կոչվում է mRNA։ Այն գիտնականների կողմից դուրս է բերվել վիրուսից եւ լաբորատորիայում «վերափոխվել» պատվաստանյութի։ Այս դեպքում, mRNA-ն կոդավորում է վիրուսային հատուկ սպիտակուցը, որը կորոնավիրուսի համար կենսական նշանակություն ունի մարդու բջիջներին հասնելու հարցում:



Հետազոտողները հույս ունեն, որ պատվաստանյութը կդրդի իմունային համակարգին հարձակվել մարդու օրգանիզմում հայտնված վիրուսի վրա՝ կանխելով COVID-19-ի զարգացումը:

Չնայած որ պոտենցիալ պատվաստանյութի ձեւավորումը եւ արտադրությունը բավականին արագ ստացվեցին, սակայն դրա գնահատումը երկար ժամանակ կպահանջի։ Վերջին պատվաստումից հետո բոլոր մասնակիցները գտնվելու են 12 ամիս հսկողության տակ, որպեսզի գնահատվի պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը։

Ուսումնասիրությունը դեռեւս ընդգրկում է Սիեթլում գտնվող 18-55 տարեկան առողջ մարդկանց։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->